Ու կրկին «Զանգեզուրի պլանի» ու «միջանցքի» մասին. Թուրքերը Փաշինյանի «խոսքերին» չեն սպասում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չավուշօղլուն հիշեցրել է վերջերս տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը՝ ասելով, որ դրա ընթացքում իրենց նախագահը ներկայացրել է թուրքական կողմի տեսակետները:

Ապա նշել է, որ շարունակվում է վստահությունը բարձրացմանը միտված քայլերի իրականացումը՝ շեշտելով, որ «Թուրքիան, որպես մեծ պետություն, ավելի շատ ժեստեր է անում և դա բնական է»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:
Այս համատեքստում Չավուշօղլուն առևտրի տեսանկյունից մեծապես կարևոր է համարել «Միջին միջանցք» հասկացությունը:

Գալով կարգավորման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերին՝ թուրք նախարարը խոսել է իրենց կողմից ակնկալվող Հայաստանի քայլերի մասին. «Մինչև այս պահն ուղերձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում: Այսինքն Փաշինյանի գլխավորած իշխանությունն այս հարցերում խաղաղության համար արդեն պիտի դրական քայլեր անի, խոսքերը բավարար չեն»:

Չավուշօղլուն հայ-թուրքական գործընթացում շեշտել է Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են: «Դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը կգա, թե՝ ոչ. մենք մի ազգ երկու պետություն ենք:

Այսպիսով՝ եթե տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, սա «1 ազգ 2 ժողովուրդ» սկզբունքից անկախ եմ ասում, բոլորը պետք է վճռական քայլ անեն. դրա մեջ նույնիսկ Վրաստանն էլ կա, Միջին Ասիայի երկրների մասին արդեն խոսեցի: Այս ուղղությամբ արվելիք քայլերը բոլորի օգտին են, Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, թե մեր ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում: Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»,- եզրափակել է թուրք նախարարը:
Ահա, հայ-թուրքական վերջին ակտիվ շփումների պտուղները:

Դուք կարծում էիք, եթե մերոնք ամեն շաբաթ հայտարարեն, թե «միջանցք» չի լինելու՝ թուրքերն ու ադրբեջանցիները մոռանալո՞ւ էին դրա մասին...Ամենևին:

Ի վերջո, հնարավոր է փաստաթղթերում, կամ այսպես ասած՝ բանավոր կերպով համաձայնություն բերվի, որ «միջանցք» բառը չի գործում, բայց այն, այնուամենայնիվ գործի՝ ՀՀ ինքնիշխանության հաշվին: Ապաշրջափակում՝ «միջանցքի» գնով, կամ թեկուզ՝ ռուսների «ուղեկցությամբ» ճանապարհների գործարկում՝ նշանակում է Հայաստանի սուվերենության կորուստ՝ ինչպես այն Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները անվանեն ու ձևակերպեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1814 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am