Չավուշօղլու. «Դա իրողություն է՝ անկախ նրանից, թե հայաստանցիների դուրը կգա, թե՝ ոչ»

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել պետական «TRT»-ին՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չավուշօղլուն հիշեցրել է վերջերս տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը՝ ասելով, որ դրա ընթացքում իրենց նախագահը ներկայացրել է թուրքական կողմի տեսակետները:

Ապա նշել է, որ շարունակվում է վստահությունը բարձրացմանը միտված քայլերի իրականացումը՝ շեշտելով, որ «Թուրքիան, որպես մեծ պետություն, ավելի շատ ժեստեր է անում և դա բնական է»:

Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:

Այս համատեքստում Չավուշօղլուն առևտրի տեսանկյունից մեծապես կարևոր է համարել «Միջին միջանցք» հասկացությունը:

Գալով կարգավորման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերին՝ թուրք նախարարը խոսել է իրենց կողմից ակնկալվող Հայաստանի քայլերի մասին.

«Մինչև այս պահն ուղեձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում:

Այսինքն Փաշինյանի գլխավորած իշխանությունն այս հարցերում խաղաղության համար արդեն պիտի դրական քայլեր անի, խոսքերը բավարար չեն»:

Չավուշօղլուն հայ-թուրքական գործընթացում շեշտել է Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:

«Դա իրողություն է՝ անկախ նրանից, թե հայաստանցիների դուրը կգա, թե՝ ոչ. մենք մի ազգ երկու պետություն ենք:

Այսպիսով՝ եթե տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, սա «1 ազգ 2 ժողովուրդ» սկզբունքից անկախ եմ ասում, բոլորը պետք է վճռական քայլ անեն. դրա մեջ նույնիսկ Վրաստանն էլ կա, Միջին Ասիայի երկրների մասին արդեն խոսեցի: Այս ուղղությամբ արվելիք քայլերը բոլորի օգտին են, Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, թե մեր ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում: Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»,- եզրափակել է թուրք նախարարը:

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Նիկոլ Վովայի Փաշինյան, դե հիմա ուշադիր լսիր․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը» Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video) Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ» Նայե՛ք այս թղթին․․․ ու չփորձվե՛ք այլ բան պնդել․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փաստաթուղթ ներկայացրեց (video) Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում․ Ավետիսյան ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Ղազարյանը լռեցրեց Ռուբինյանին․ «Ձեզ ոչ ոք Էդո չի՛ ասում․ես ձեզանից լավ գիտեմ ձեր գործունեությունը» (video) «Արամ Վարդևանյանը փակագծեր բացեց Ռոբերտ Քոչարյանի գործից․․․ պայթելու է» (video) Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը Սեյրան Օհանյանը խոսեց բանակում սարսափելի մшհերի մասին․ ի՞նչ է տեղի ունենում և ո՞վ է պատասխան տալու (video) Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր Ժողովու՛րդ, ես հիմա մի ցավոտ բան կասեմ․ Ագնեսա Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am