Ռուսական գազի փոխարեն՝ ադրբեջանական. Ալիևի նոր ապտակը Պուտինին

Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգետիկ համագործակցություն՝ պարտավորվելով ավելացներ Եվրոպա արտահանվող նավթի և գազի ծավալները՝ դրանով իսկ նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Հայտարարվեց նաև ԵՄ հետ առաջիկա ամիսներին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին:

Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին 3 օր առաջ: Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե սա Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված արդեն երրորդ նմանօրինակ փաստաթուղթն է, և Բրյուսելի հետ կյանքի կոչված էներգետիկ ծրագրերը արդեն իսկ լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

«Այսօրվա հուշագիրը յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Հաշվի առնելով, որ մենք կյանքի ենք կոչել նախկինում ծրագրված բոլոր նախագծերը, վստահ եմ, որ մենք մեծ ձեռքբերումներ կունենանք: Իհարկե, մեր օրակարգը շատ լայն է: Մենք աշխատում ենք Եվրամիություն-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կարող ենք ավարտել առաջիկա ամիսներին: Անկասկած, սա մեծ ներդրում կլիներ մեր երկկողմ համագործակցության մեջ», - ասել է նա:

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։ Նոր համաձայնագիրը ուղղված է լինելու նաև արտանետումների կրճատմանն ու համագործակցության ընդլայնմանը վերականգնվող էներգիայի աղբյուրների բնագավառում: Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե Բրյուսելը էներգիայի հուսալի մատակարարներ է դիմում, որոնցից մեկը Ադրբեջանն է:

«Մինչև Ուկրաինայի նկատմամբ զավթողական պատերազմը Ռուսաստանը վստահելի էներգետիկ գործընկեր չէր: Այդ պատճառով էլ Եվրամիությունը կենտրոնացել է Ռուսաստանից բացի, էներգիայի հավելյալ աղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա և սկսել է աշխատել ավելի հուսալի գործընկերների հետ: Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց շարքում է, ում մենք վստահում ենք», - նշել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ այսօրվա հուշագիրն էլ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը: Նրա խոսքով` երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է արդեն հաջորդ տարի 12 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը: Այժմ արտահանման ծավալը ութ միլիարդ է։

Ի դեպ, եվրոպացի պաշտոնյաների Բաքու այցի շեմին շրջանառության մեջ էր դրվել մի փաստաթղթի նախագիծ, որի համաձայն` Եվրամիության ղեկավարությունն առաջարկում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով: Գործակալության հաղորդմամբ՝ այդ նախագծով Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամ պետություններին համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ մեծացնելով այդ երկրից բնական գազի ներկրման ծավալները, ինչպես նաև ընդլայնել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերի ցանցը։

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն, հավանական է նաև Բալկաններ։

Նկատենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա՝ որպես այլընտրանք ռուսական գազին:

Ինչպե՞ս է Պուտինը գնահատելու Ռուսաստանի նորաթուխ «դաշնակից» Ադրբեջանի նախագահի կողմից սույն քայլը, որը ինչ-որ առումով, ընդդեմ ռուսական քայլի է...

Մոսկվան մշտապես խանդով է վերաբերվել պետություններին, որոնք ՌԴ-ին «փոխարինել» են այս, կամ այն հարցում: Այն էլ՝ ինչպիսի ֆինանսատնտեսական հարցում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2341 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am