Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում

Թուրքիայում ծնված հայազգի ակտիվիստ Մահմութ Քոնուքը տարիներ ի վեր պայքար է մղել հանուն այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության: 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո նա մեկն էր այն քաղաքացիներից, ում առանց հիմնավոր պատճառի հեռացրեցին աշխատանքից: 2017 թվականի փետրվարից սկսած՝ ամեն երկուշաբթի նա Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր է կազմակերպում՝ փորձելով ուշադրություն հրավիրել կատարված անարդարության վրա: Հաջակցություն Մահմութ Քոնուքի՝ մի խումբ թուրք մտավորականներ արշավ են սկսել՝ տարածելով հաղորդագրություն նրա կյանքի ու գործունեության մասին: Ներկայացնում ենք տրամադրված հաղորդագրությունը մասնակի կրճատումներով: «Մահմութ Քոնուքը ծնվել է Քուրթալան քաղաքում 1957 թվականին: Նրա հայրը՝ Աբդուրահմանը (իրականում՝ Խոսրով), իսլամացված, քրդացած հայ է, մայրը՝ Նեֆիյեն՝ քուրդ: Պապիկի անունը Վարդան է, տատիկինը՝ Նարգիզ: Նա տարրական ու միջնակարգ կրթություն է ստացել Քուրթալանում, այնուհետև Վանում ավարտել է առողջության բարձր դպրոցը: 1975 թվականից աշխատել է որպես սանիտար Չուքուրջայում, Հաքքարիում: Առաջին անգամ նա աքսորվել է Չուքուրջայից դեպի Բաղըշլը: 1978 թվականին պարզել է, որ իրեն ու իր ընտանիքին Քուրթալանի «քաղաքական ոստիկանությունը» հետապնդում է հայ լինելու համար: 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական, ֆաշիստական հեղաշրջումից հետո նա 33 օրով կալանավորվել է Սասունում և Սիիրթում: 1981 թվականի մայիսին նա աքսորվում է Սասունից դեպի Ֆընդըք, Էրուհ: Ավարտում է Գազի համալսարանի լրագրության ֆակուլտետը: Նա մասնակցել է կառավարական աշխատողների միավորմանն ուղղված շարժմանը: Դարձել է Tüm Sağlık- Sen կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը և աշխատել դրա շարքերում:Իր խոսքերի համար նա Ստամբուլի պետական անվտանգության դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարի ազատազրկման և100 մլն թուրքական լիրա տուգանքի՝ «հակաահաբեկչական թիվ 3713 օրենքի 8/1 հոդվածը (անջատողականություն)» խախտելու մեղադրանքով:Saglik Նա դարձել է SES («Առողջապահական և սոցիալական աշխատանքների միություն») հիմնադիրներից և կենտրոնական գործադիր հանձնաժողովի անդամներից: Գրել է գիրք «Ի՞նչ է կատարվում Թուրքիայի բարձրագույն մասնագիտական հիվանդանոցում» խորագրով: 1997 թվականի հոկտեմբերի 21-ին նա բանտարկվել է Ուլուջանլարի բանտում և ազատազրկման մեջ է մնացել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը: Իր աշխատանքային կյանքի ընթացքում ավելի քան 20 անգամ աքսորվել է: 1993 թվականի օգոստոսին նրա աքսորի մասին որոշումը կայացվել է մեկ օրում և նրան այդ մասին նույն օրը տեղեկացրել են նախարարությունից: Բացի այդ, երբ նա Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Մուզաֆեր Էրյըլմազի քաղաքապետ լինելու օրոք աշխատում էր Չանքայայի քաղաքապետարանում, նրան 5 ամսվա մեջ 9 անգամ «տեղափոխել» են «մասնավորեցման դեմ պայքար տանելու համար»: Հրանտ Դինքի սպանության օրն իր հայտարարության մեջ նա ասաց. «այսօրվանից ես շարունակելու եմ այն կետից, որտեղ հասել էր Հրանտը, և շարունակելու եմ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Մեկ տարի անց որպես ակտիվիստ և մի խումբ մտավորականների կողմից ստեղծված «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» խոսնակ՝ նա ի նշան համերաշխության մասնակցել է իշխանությանն ընդդիմադիր անձանց կազմակերպած բոլոր միջոցառումներին: Մասնակցել է արգելված թեմաների վերաբերյալ քննարկումների, ֆորումների, կոնֆերանսների, մամուլի ասուլիսների և հարցազրույցների, խմբագրել է այդ քննարկումների բուկլետները: 2010 թվականի ապրիլի 24-25-ը դարձել է Անկարայում կազմակերպված «Այնտեղից, որտեղ թողել էր Հրանտը. 1915 թվականից առաջ և հետո, ժխտում և հակադարձում» խորագրով Անկարայում կազմակերպված միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը, խմբագրել է համաժողովի գիրքը: Նա նաև«Իսմայել Բեշիքչի և խոսքի ազատությունը», «Հրանտ Դինքի սպանությանը նայել 2015-ի հեռանկարից», «Կրոն. տեսական-գործնական, երեկ-այսօր» համաժողովների կազմակերպիչներից և խմբագիրներից էր: Մասնակցել է տարբեր միջոցառումների այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առողջապահության հարկումը, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, չերքեզների ցեղասպանությունը: Նա 25 տարի շարունակ Մարդու իրավունքների ընկերության անդամ է: Նա աշխատել է ընկերության Անկարայի մասնաճյուղում: Ընկերությունում հիմնադրել է Ժողովրդական հանձնաժողովը, աշխատել է բանտային հանձնաժողովում: Թուրքիայի բանտերում գտնվում են 926 հիվանդ բանտարկյալ, որոնցից 330-ը լրջորեն հիվանդ են: Այդ բանտարկյալների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով Մահմութ Քոնուքը ակտիվորեն ներգրավվել է «Ազատություն հիվանդ բանտարկյալներին» նախաձեռնությունում, որը 2017 թվականի հուլիսի 10-ին շարունակում է գործել արդեն 154-րդ շաբաթն անընդմեջ: 2016 թվականի նոյեմբերի 22-ին արտակարգ իրադրության պայմաններում կայացված որոշմամբ Մահմութ Քոնուքն ազատվել է աշխատանքից, նրա 40 տարվա աշխատանքն ի չիք է դարձել: Նա պայքարում է աշխատանքի վերադառնալու համար՝ 2017 թվականի փետրվարից սկսած ամեն երկուշաբթի Անկարայի Չանքայայի առողջապահական կենտրոնի դիմաց նստացույցեր կազմակերպելով և հաղորդագրություններ տարածելով: Թեպետ նրա ընկերները, գործընկերներն ու մտավորականներն իրեն երբեք միայնակ չեն թողել իր պայքարում, սակայն իր նստացույցերը բնորոշում է որպես «միայնակ և ազատ, ինչպես մի ծառ»: Նա հրապարակել է գիրք «Հովվի կրակը կամ Օլիմպոսից գողացված հանգչող մոխիրը» խորագրով, որտեղ նա պատմում է իր պայքարի մասին, ներկայացնում է ինքն իրեն: Նա նայում է կյանքին «սոցիալիստական» տեսանկյունից և հավատում, որ առևտրային միություններում, հասարակական կազմակերպություններում և քաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրներն են «կաշառակերությունը, բյուրոկրատիզացիան և օտարումը»: Նա ընդդիմանում է «մտքի աշխատանքի» և «ուժային աշխատանքի» տարանջատմանը՝ կարծելով, որ աշխատանքի այս բաժանումը տանում է օտարացման: Նա հավատում է տեսականի և գործնականի միությանը: Նա չի ցանկանում լինել միայն մտածող կամ գործող, այլ ցանկանում է լինել երկուսը միասին: Հետևաբար, նա երբեք չի թերագնահատում փողոցում արվող աշխատանքը: Նա հավատում է, որ ոչ մի գաղափար չի կարող գոյություն ունենալ, եթե այն չլինի փողոցում: Նա իրեն ամենից ազատը զգում է փողոցում: Ազատությունը փողոցում է»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am