Վանաձորում քաոսը երկարաձգեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հուլիսի 20-ին դատարանը քննելու եւ վերացնելու է Վանաձորում համայնքի ավագանու նիստերի վրա դրված ապօրինի արգելքը։ Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի՝ դեկտեմբերին տարած հաղթանակից հետո իշխանությունն ուղղակի պատանդ վերցրեց Ասլանյանին՝ բանտարկելով, որ նա չընտրվի համայնքապետ, իսկ Էդմոն Մարուքյանը, որի գլխավորած ցուցակը մեկ մանդատ անգամ չէր ստացել, վիճարկեց ընտրությունների արդյունքները, եւ կամակատար դատավորների օգնությամբ Վանաձորն արդեն 7 ամիս է՝ անիշխանության վիճակում է։

Ճիշտ է՝ կրիմինալի հետ առնչություններ ունեցող Ական օրենքի մի քանի փոփոխությունների արդյունքում համայնքապետի ԺՊ է նշանակվել, սակայն 7 ամսից ավելի է՝ Վանաձորի ավագանին նիստեր չի անում։ Երեկ վերջնաժամկետն էր, եւ սպասվում էր, որ դատարանը, սպառելով բոլոր հնարավորությունները, ուզի-չուզի, պետք է արգելանքը հանի։ Բայց պարզվեց՝ աբսուրդը երկարաձգելու հնարը գտել են։

Վարչական դատարանը, քննելով նիստերի արգելանքը վերացնելու մասին ավագանու խմբակցությունների հայցը, որոշում չի կայացրել՝ այն պատճառաբանությամբ, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը դատավարության կողմ է, պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան։ Եթե վերացվեր արգելանքը, ավագանին նիստ կաներ՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, եւ չի բացառվում, որ ընդդիմադիրներից ինչ-որ մեկն ընտրվեր։

Իշխանությունների դուստր ձեռնարկությունները՝ ԼՀԿ-ն ու «Ապրելու երկիրը», փաստացի, փորձում են հնարավորինս ձգել այս վիճակը։ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» անդամ Արթուր Օհանյանը մեզ փոխանցեց, որ դատական նիստն անժամկետ հետաձգվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 191 անգամ
Լրահոս
«Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am