ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ Նորից թիրախավորում են ինձ․ Անժելա Թովմասյան

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գունավոր հեղափոխությունից հետո ԱԱԾ և Ոստիկանության հերթական բացթողումներից մեկը համացանցի հայկական տիրույթում, մասնավորապես՝ Սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուք, Յութուբ և այլ հարթակներում, ֆեյքային կայքերի, էջերի, խմբերի և անձնական պրոֆիլների զանգվածային ստեղծումն էր: Փաստացի դրանք զբաղված են հեղափոխական ուժերի գովազդով և զանգվածների բթեցմամբ: Նրանք հանրությանը մատուցում են հայհոյանքով, կեղծ տեղեկատվությամբ, հանրային ընդդիմադիր ուժերի, մարդկանց նկատմամբ զրպարտանքով, ատելության խոսքով, հայհոյանքով զետեղված նյութեր: Աբսուրդից ու կեղծ տեղեկատվությունից զատ բանը հասնում է մինչև սրբապղծության բառի բուն իմաստով, ինչպես օրինակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, զոհված զինծառայողների և այլնի մասին հերյուրանքները: Արդյունքը հայհոյանքին, ատելությանը և կեղծ տեղեկատվությանը սովոր հասարակությունն է:

Նորից թիրախում հայտնվել եմ ես և ՀԱՅԵԼԻ մամուլի Ակումբը: Իմ անձի վերաբերյալ վերջին շրջանում տարածվում են սուտ, կեղծիք, հերյուրանք և իմ հանրային բարի համբավը զրպարտող տեղեկատվություն: Մասնավորապես՝ այդ ֆեյքերը փորձում են ինձ վրա բարդել մտավորական, մեծ հայրենասեր, իմ լավ բարեկամ Արմեն Գրիգորյանի խոշտանգումն։ Մահը դատարանի դահլիճում բոլորի աչքի առաջ առնվազն ինչ-որ չափով ԱԱԾ կամ ավելի կոնկրետ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի, կալանքի որոշում կայացնող դատավորի և քաղաքական հրահանգը իջեցնող ուժի պատասխանատվությամբ է տեղի ունեցել: Կից ներկայացնում եմ այդ նյութերից որոշները: Ցանկացած քրիստոնեա կարող է ասել, որ մահացած մարդու վերաբերյալ նման հերյուրանքներ գրելը կատարյալ սրբապղծություն է:

Ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին: Խնդրում և պահանջում եմ գտնել և պատժել այս հերյուրանքները տարածող ուժերին: Հանցագործության մասին հաղորդումը պատրաստվում եմ անել նաև հանրային կերպով:

Հ․Գ․ Կից նյութերը eRequest համակարգով ուղղարկվել են ԱԱԾ։ 

Դիմող՝

«Հայելի Ակումբ» Ժողաջակցության Հասարակական Կազմակերպության, «ՀԱՅԵԼԻ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, հիմնադիր Անժելա Թովմասյան

դիտվել է 12894 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am