Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։

Այսօր, երբ քաղաքացին ցանկանում է իր հաշվին եղած կամ դրսից փոխանցված դոլարը կանխիկացնել, բանկերը 2.8-3 տոկոս կանխիկացման վճար են պահում, ինչը դժգոհության ու զայրույթի պատճառ է դարձել։ Մեզ ասացին` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել եւ պարտադրել բոլոր բանկերին, ու հիմա ամբողջ թուքումուրն ուտում են առեւտրային բանկերը, որոնք, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետեւաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում է ոչ թե ԿԲ-ին, այլ՝ մասնավոր բանկերին։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։

«Միշտ կա ռիսկ, որ փողը կարող է ինչ-որ այլ ճանապարհներով, այլ երկրների տարածքներով գա պտտվի, փոխարկվի, եւ էդ սահմանափակումները չաշխատեն։ Եվրոատլանտիկ բլոկի բանկերը շատ լավ հասկանում են, որ եթե էդ փողը հեշտությամբ տրվի Հայաստանին, դա կարող է հեշտությամբ... կանխիկի շուկայում արդեն ռուսական ռուբլին վերածվի դոլարի, եւ էդ դոլարն արտահանվի ռուսական տնտեսություն։ Հիմա էդ 3 տոկոսն ուզում են նրա համար, որ կանխիկի ու անկանխիկի տարբերությունը, այ, դա կոմպենսացնեն 3 տոկոսանոց կանխիկացումով, որպեսզի շարժառիթ չլինի՝ դու էդ խաղը խաղաս: Այսինքն՝ անկանխիկ փոխանցես էստեղ, կանխիկացնես դոլարն ու տանես Ռուսաստան»,- ասաց Վարդան Արամյանը։

Հարցին՝ Կենտրոնական բանկն այդպիսի իրավասություն ունի՞, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանն ասաց․ «Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն եւ մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է։ Օրինակ՝ 2002-ին Արգենտինայում Կենտրոնական բանկը սահմանափակում մտցրեց, որ բանկերն ընդհանրապես արտարժույթ չտան, որովհետեւ ֆինանսական կայունության լուրջ խնդիր կար»։

Մեր դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մախինացիաներով զբաղվողները, այլեւ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում եւ դրսից դոլար են ստանում, եւ հիմա այս որոշման արդյունքում էապես տուժում են ու դա գնահատում են որպես հերթական հարկատեսակ, այս դեպքում՝ բանկային հարկ, Արամյանն այսպես բացատրեց․ «Ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում դու չես կարող անհատների հարց կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am