Ամերիկացիները զգուշացրել են Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ շուտով կհրապարակվի «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի» գործով դատական ակտը եւ կառավարությունում արդեն հաշտվել են ԶՊՄԿ-ի գործով դատը պարտվելու մտքի հետ։

«Ինչպես արդեն տեղեկագրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։ Բաժնետոմսերն արգելանքից հանելու դատարանի որոշումն արդեն իսկ անվավեր ճանաչվել է։

Սակայն Փաշինյանին ոչ այնքան իրավական իրենց ապօրինությունների արձանագրումն է նյարդայնացնում, որքան ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոյի խոստումների ձախողումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հիասթափություն է ապրում , գիտակցել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված սանկցիաներում հայտնված Ռոման Տրոցենկոն «քցել է» իրեն և հանձնարարել է այլեւս գործին չմիջամտել, ինչպես նաև կանխել «Գեոպրոմայնինգ»-ի շահերից բխող ցանկացած կոռուպցիոն միջամտություն:

Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նաև նրա ստացած որոշ տեղեկություններով, այն է՝ Տրոցենկոն եւ իր թիմը անձնական ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով որոշել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին շուկայականից բազմակի թանկ գնով վաճառել իրենց իսկ սեփականություն հանդիսացող մեկ այլ «գույք»՝ Ագարակի (Մեղրի) պղնձամոլիբդենային կոմբինատը: Ընդ որում՝ գաղափարի հեղինակը, կարծես թե, «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն է։

Եվս մեկ կարեւոր հանգամանք՝ ԱՄՆ դեսպանատունը եւս զգուշացրել է Փաշինյանին, որ Ռոման Տրոցենկոն գտնվում է իրենց սեւ ցուցակում, այսինքն՝ այն ռուս գործարարների շարքում է, որոնց դեմ ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել։ Սա եւս որոշակի ազդեցություն է ունեցել Փաշինյանի դիրքորոշման վրա։

Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանին հորդորել են «Don’t flirt with Trotsenko», այն է՝ «խաղեր չտալ» նրա հետ:

«Փաստինֆո»-ի տվյալներով կառավարության կողմից ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են վերը հիշատակված դատական գործը և եզրահանգել, որ «Զանգեզուր մայնինգ»-ի հարցը հիմնավոր է, և որ գործով դատական «հաջողության» հասնելու համար ուժային միջամտությունն անգամ բացասական հետևանքներ է թողնելու թե ներդրումային միջավայրի վրա, թե միջազգային դատական ատյաններում, որտեղ շատ մեծ է հսկայական գումարներ պարտվելու հավանականությունը»,-գրում է աղբյուրը։

դիտվել է 945 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am