Հայաստանի ու Արցախի «օդերը» փակելը «պոզով-պոչո՞վ» է լինում

Կայացավ Միրզոյան–Բայրամով առաջին հանդիպումը: Փաշինյան-Էրդողանի առաջին հեռախոսազանգին հետևեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որն ակնհայտորեն կայացավ Բրյուսելի ու Վաշինգտոնի ջանքերով...

Միրզոյան - Բայրամով առաջին երկկողմ հանդիպումից հետո պաշտոնական Երևանը վերահաստատեց, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Օրերս, Թբիլիսիում մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարության մեջ դարձյալ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

Ադրբեջանի նախագահը գրեթե ամեն շաբաթ հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարց լուծված է, Մինսկի խմբի անելիքն՝ ավարտված։ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն էլ, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ պետք է բոլոր ջանքերը ուղղվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելուն: «Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտգործնախարարը, ըստ հաղորդագրության, նաև անդրադարձել է հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով «մոտ 4000 անհեյտ կորած ադրբեջանցիների ճակատագրերը պարզելու կարևորությունը»։

Ուշադրություն դարձրեք՝ 3 ժամանոց բանակցություններ են վարվում, ու Բաքուն ի՞նչ թեմա է հրապարակայնացնում՝ «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերում» և «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերը»:

Այսինքն, նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չկատարող Ալիևը դեռ հայկական կողմից է պահանջներ ակնկալում: Պարզ է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Արցախին, որտեղ ըստ Բաքվի՝ առհասարակ, բանակ չպետք է լինի, այլև ինչպես հրապարակային հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ՀՀ բանակն էլ չպետք է զինվի:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Արցախի համար «օդերը» փակել: Դա էլ «պոզով-պոչով» չի լինում:

Սրան գումարած էլ, դեռ պարզվում է, հայկական կողմն է մեղավոր ՝ «մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերերի» համար...

Վերջին մեկ տարում, օրինակ, ՀՀ իշխանությունները Ալիևին մեղադրե՞լ են պատերազմ սկսելու, բայրաքթարներ ու ֆոսֆորային զենքեր պահելու, ու ընդհանրապես՝ պատերազմ սկսելու մեջ... Ո՛չ... Միայն խաղաղության մասին տեքստեր, ու դրան ի պատասխան՝ Բաքվի կողմից այսպիսի լկտի պահվածք:

Իսկ Միրզոյանը նեղություն քաշե՞լ է, 3 ժամանոց բանակցությունների ժամանակ հարցրե՞լ է ադրբեջանցի գործընկերոջը, թե ինչո՞ւ է վերջին շաբաթներին Ադրբեջանը լարում իրավիճակը սահմաններին, բա «խաղաղության» ձգտող Բաքվի պահվածքը սա՞ է...

Ընդամենը հիշեցնենք, որ նախօրեին խոսելով արտգործնախարարների հանդիպման մասին՝ Ալիևն, ի դեպ, հույս էր հայտնել, որ այն արդյունավետ կլինի՝ շեշտելով, թե դրա լավագույն արդյունքը կարող է լինել հայկական կողմից խաղաղության պայմանագրի աշխատանքային խմբի ձևավորումը: «Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ»,- դժգոհել էր Իլհամ Ալիևը։

Եվ վերջում էլ արձանագրենք, որ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար պաշտոնական Երևանի նախկին պնդումների մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը անօրինական գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Ըստ հաղորդագրության Միրզոյանը, սակայն, շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Ու այս ֆոնին Միրզոյանն ու Բայրամովը՝ «պատրաստակամություն են հայտնելու շարունակելու շփումները»։

Հաջորդ հանդիպմանն էլ, կարող է պարզվի, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունն անիմա՞ստ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2269 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am