«Արմեն Գրիգորյանի մահը սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ շահել»․ Կարեն Ղազարյան. oragir.news

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, որը երեկ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի ընկերն ու երբեմնի խաղընկերն է, Oragir.news-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող գնահատական տալ, թե ում մեղավորության հետևանքով երեկ դատարանի դահլիճում, կալանքի մեջ գտնվելով, մահացավ Արմեն Գրիգորյանը։


«Ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ում կամ ինչի, որովհետև կարող են բժիշկները տալ դրա գնահատականը։ Ամեն դեպքում շատ ցավում եմ, որովհետև իմ մտերիմ ընկերն էր՝ շատ երկար տարիների, և կարծում եմ՝ աշխարհի ամենաանշնորհակալ գործն է քաղաքականացնել յուրաքանչյուր մահ։

Ես կարծում եմ՝ թող գնահատականը բժիշկները տան, եթե բժիշկները որոշակի գնահատական գտնեն այդտեղ, նոր թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն։ Ամեն դեպքում ես շատ ցավում եմ, որ իմ ընկերն այսօր չկա, ու չեմ ուզում, որ դրա մասին շատ գրեն, շատ խոսեն, որովհետև դա ընտանիքին ու հարազատներին ցավ է, որը մարդիկ սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ աշխատել»,- պատասխանեց Ղազարյանը։


Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար, Ղազարյանին լրագրողը հարցրել է՝ Արմեն Գրիգորյանը կարո՞ղ էր ազգամիջյան թշնամանք հրահրել՝ նկատի ունենալով, որ երկար տարիների ընկերներ էին, և ենթադրվում է, որ ինքը Արմեն Գրիգորյանին լավ էր ճանաչում։

«Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ, որովհետև իրավաբան չեմ։ Համենայն դեպս ես իր որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չեմ եղել, ինչի մասին իրար հետ շատ երկար բանավիճել ենք ու խոսել ենք, բայց դա չի խանգարում լավ ընկերներ լինել և ցավել ընկերոջ համար։ Իմ ընկերը այսօր չկա, կապ չունի, թե ինքը ինչ դիրքորոշում ուներ, դա իր որոշումն էր, ու ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին մեղադրել այս կամ այն դիրքը պահելու համար։

Դա մեր յուրաքանչյուրի կյանքն է, և մենք իրավունք ունենք այսպես կամ այնպես մտածել։ Դրա համար չեմ ուզում քաղաքականացնել ու շատ ցավում եմ, որ մենք՝ հայերով, էնքան ենք փչացել, որ այսօր յուրաքանչյուր ցավ փորձում ենք քաղաքականացնել ու սարքել դրանից պատմություն։

Այսօր իրականում 2 երեխաներ մնացել են առանց հայր, իսկ Դուք, փոխարենը զանգեք, ինձ հարցնեք, թե այդ երեխաների ապագան վաղը ինչ է լինելու, հարցնում եք՝ ինքը կարո՞ղ էր այսպես լինել կամ այնպես, ամեն ինչ այս կյանքում կարող է լինել», – պատասխանեց նա։

Իսկ հարցին, թե 2 երեխաների ապագան, ըստ իրեն, ի՞նչ է լինելու, Կարեն Ղազարյանը արձագանքեց․ «Իրենց կողքը կան ընկերներ, որ հաստատ շատ լավ է լինելու, իրենք էլ կարգին տղեք են»։

դիտվել է 1329 անգամ
Լրահոս
Ազգուրաց ռեժիմն այս անգամ ևս խեղաթյուրեց իրականությունը՝ Արցախն ու արցախցիներին ներկայացնելով որպես բեռ. ՀՅԴ Արցախի ԿԿ ՀՀ-ն վերածվել է հակապետության․ Բելառուսի մասին հայտարարությունը դրա վառ դրսևորումներից է․ փորձագետ Իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում Մայր Աթոռի վարկաբեկման համար Երևան-Սևան ճանապարհի պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել Բաքվում գտնվող Արցախի ղեկավարությունը կենդանի պшտանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Փաշինյանին Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահ Ինչո՞ւ են «անվերջ աղմուկ» բարձրացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ իրենց հայտարարություններով․ Զախարովան՝ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություններ Արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են. Սամվել Շահրամանյան Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am Քրեական հեղինակություն Գրիգորյանին՝ «Ֆազ»-ին, կյանքից զրկել են 2 հոգի, նրանց վարձել են. ArmLur Երևանում գողը տանիքից փորձել է պարանով մտնել տուն, սակայն վայր է ընկել․ նա հոսպիտալացվել է Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ․ Հետք Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Քենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան Սյունիքում բախվել են «Opel Zafira»-ն ու «Mitsubishi Fuso»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը Նիկոլը չկարողացավ uադրել ՌԴ-ին, հիմա փորձում է Լուկաշենկոյին uադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. Աշոտյան Իմաստազրկված է խորհրդարանում մնալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Խավարած հոգու դրսևորում է, երբ մարդ, անգամ իշխանությունը ձեռքին, կրկին թշնամի է փնտրում յուր տան մեջ․ Տարոն Սիմոնյան Մասիսի ՁՊՎ-ում պահվում է Բաղրամյան պողոտայից տարված 3 անձ. Նրանց «կարել են» անկարգության մասնակցի հոդված Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Զավեշտ է. այ' մեռելների հետ սելֆի լինող, դաշնամուր չալող խղճուկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am