Շուշի ու Քելբաջար այցելող ռուս դեսպան. Հայ-ռուսական անվստահության անդունդը լցվում է ադրբեջանամետ գծով

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը երեկ այցելել է Շուշի։ Ռուս դիվանագետին ուղեկցել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Միխայիլ Բոչարնիկովի այցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Ուղիղ երկու ամիս առաջ էլ՝ մայիսի վերջերին, Բաքուն այդ երկրում հավատարմագրված շուրջ 80 դիվանագետների և ռազմական կցորդների համար Քարվաճառ այց էր կազմակերպել: Ադրբեջանական լրատվամիջոցներն այս ուղևորությունը հարուստ լուսաբանեցին: Քարվաճառ էին այցելել Բաքվում Թուրքիայի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելգիայի դեսպանները, ԵՄ դեսպանը, Իրանի դեսպանատան ներկայացուցիչները և այլ դիվանագետներ։

Բայց հետաքրքրականն այն էր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները 2 ամիս առաջ էլ հատկապես ուշադրությամբ լուսաբանում էին հենց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի այցը: Իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպանի լուսանկարները հրապարակել էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն իր թվիթերյան պաշտոնական էջում, հայտնելով. «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ողջունում է իր հետևորդներին՝ Քելբաջարից, որտեղ նա այցելել է Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պատվիրակության կազմում»:

Բաքուն, իհարկե, շատ խորամանկ քաղաքականություն է իրականացնում, և այդ քաղաքականության քարոզչության առումով շատ կոնկրետ նպատակներ է հետապնդում. այն է՝ Հայաստանի ու Ռուսաստանի առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրել:

Բայց այստեղ պետք է հաշվի առնենք նաև ռուսական քաղաքական էլիտայի մի որոշ հատվածի կողմից էլ ադրբեջանամետ բացահայտ քաղաքականությունը: Նույնիսկ ռուսական փորձագիտական շրջանակներում դրանում «գործող անձիք» են մատնանշվում, օրինակ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովից մինչև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ և արտգործնախարար Լավրովի խոսնակ՝ Մարիա Զախարովան:

Այսինքն, ինչպես ասում են՝ ամեն ինչ, այնքան էլ միանշանակ չէ ռուսական քաղաքական էլիտայում: Ինքը Պեսկովն, օրինակ՝ որպես թուրքագետ, համարվում է Ռուսաստան-Թուրքիա ջերմ ու խորը հարաբերությունների երդվյալ կողմնակից ու ջատագով: Ինչ վերաբերում է Մարիա Զախարովային, ապա նրա մտերիմ շրջապատից են Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի հայտնի լրագրողներ, որ ՌԴ-ում ադրբեջանամետ քարոզչության հիմնական դերակատարներն են:

Այսինքն, ունենք ռուսական քաղաքական էլիտա, որը, կարծես, օգտվում է Հայաստանի ու Ռուսասստանի իշխանությունների միջև այսօր առկա անվստահության ահռելի մակարդակից, և ազատ գործում է ադրբեջանական շահերի դաշտում:

Եթե Հայաստանում գործեին պետականության մի փոքր տոկոս ընկալում ունեցող իշխանություններ, ապա կգիտակցեին, թե ինչ վտանգավոր սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար հայ-ռուսական հարաբերություններում գոյացած բացը, որը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանում լցվում է ադրբեջանական շահի սպասարկմամբ, ու այդ «բացը», գուցե, այլևս հնարավոր չլինի լցնել, եթե անգամ Փաշինյանը իշխանության ղեկին չլինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1943 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am