Հերթական թիրախը ուսանողներն ու աշակերտներն են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր տեղեկություն, թե ԱՄՆ-ը հարավկովկասյան նոր գրանտային ծրագրի շրջանակներում պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների՝ մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրի նպատակով։ Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը:

Անկարևոր չէ նշել, որ, ըստ ԶԼՄ-ների, այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը: Մյուս կողմից՝ ոչ միայն երիտասարդությանը, այլև աշակերտներին թիրախավորող ծրագրերում են սկսել ավելի ակտիվանալ Հայաստանի՝ արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի, կամ այսպես կոչված, «սորոսական» մի շարք ՀԿ-ներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, այդ թվում՝ ամառային դպրոցների ձևաչափով: Այդ միջոցառումների մեջ ներառվում են հիմնականում դպրոցականներ, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտներ։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու, պետությունքաղաքացի հարաբերությունների մասին դասախոսություններ, ինչպես նաև լիբերալ այլ արժեքներ քարոզող տարբեր խաղեր։

«Ձեռքի հետ» աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am