Փաշինյանին դատի են տվել հարցմանը չպատասխանելու համար

Oragir.news-ը գրում է. «Լևոն Դռնոյան գիտական-մշակութային հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի կատարումն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթների` պատասխանողին հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Այսինքն՝ հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին հարցում է հղել, որն այդպես էլ անպատասխան է մնացել։ Սակայն հիմնադրամը հայցադիմումը հետ է վերցրել։

Oragir.news-ը կապ հաստատեց բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս Լևոն Դռնոյանի հետ՝ հարցնելով, թե ինչ հարցում է հղել վարչապետին, որը անպատասխան է մնացել․ «Դա ինձ համար անցած էտապ է, և ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»,- պատասխանեց Դռնոյանը։

Իսկ հարցմանն ի վերջո պատասխանեցի՞ն․ «Չէ՛, ի՞նչ պիտի պատասխանեին, ես 3 տարի համառորեն ծրագրեր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին։ Կորոնավիրուսի գծով ծրագիր եմ ներկայացրել, տարբեր ժամանակներում գրքեր եմ նվիրել կառավարությանը, և ոչ մի պատասխան չեմ ստացել։ Վերջապես որոշեցի, որ դա այլ քաղաքակրթություն է, և այն, ինչ գրվում է, չի ընկալվում այդ մարդկանց կողմից»,- պատասխանեց Դռնոյանը։

Այսինքն՝ վարչապետին նոր ծրագրեր այլևս չի՞ առաջարկելու՝ հարցրինք Դռնոյանին․ «Ո՛չ, մի 5 ամիս առաջ որոշեցի, որ այլևս վերջ, իմ ծրագրերին պատասխան չկա, ուրեմն վերջ, այդ հեքիաթն ավարտվեց։ Դա քաղաքակրթական դեֆեկտ է, ոչ թե մարդկային դեֆեկտ»։

 

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am