«Խաղաղության դարաշրջանի» մահաբեր ուրվականը

Օրերս «խաղաղության դարաշրջանը» հասել էր Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղ։ Ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Այդ նույն պահին փամփուշտները ձուլելու և զարդեր պատրաստելու, Մեհրիբանին Արցախ հրավիրելու ջատագով Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը և «խաղաղության» հարցերում գերակտիվություն ցուցաբերողը, գտնվում էր Սյունիքի մարզում։ Թուրք–ադրբեջանական զույգի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջների ֆոնին Աննայի այցը մահաբեր ուրվականի է նմանվում։

Բանն այն է, որ նախկինում Ա․ Հակոբյանը ֆոտոսեսիաներ էր անում այն տարածքներում, որոնք հետագայում հանձնվեցին իր ամուսնու՝ Նիկոլի կողմից։ Ֆոտոներ կային Տիգրանակերտից, Շուշիից։ Հիմա նա նկարվել է Սյունիքի մարզի քաղաքներում։ Կրկնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջների ֆոնին։

Ի դեպ, Նիկոլի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նույնպես պետք է դիտարկել «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շրջանակներում։ Թուրքիան ու Ադրբեջանը միջանցքը որպես նախապայման են դիտարկում, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացման համար։ Ալիևը բաց հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է տեղաշարժվեն այդ միջանցքով այնպես, ինչպես հայերը Լաչինով են տեղաշարժվում։ Թուրքիան էլ պարբերաբար հայտարարել է, որ միայն ադրբեջանական պահանջները բավարարելուց հետո կկարգավորի իր հարաբերությունները ՀՀ–ի հետ, այսինքն՝ կբացի սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ։

«Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կա նաև Շուշիում Ալիևի ու Էրդողանի միջև կնքված հակահայկական հռչակագրում։ Ճիշտ է, Նիկոլը հայտարարում է, որ միջանցքային տարբերակ չի լինելու, բայց նրա խոսքը զրոյական արժեք ունի, հատկապես երբ ինքը՝ հանուն սեփական աթոռի, սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։

Պետրոս Ալեքսանյան

7or.am 

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am