«Հեռախոսազանգ» օպերացիա. Սպասենք Ալիևի զանգին

Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկատվություն տարածեց, որը կարելի էր «մեծ իրադարձություն» համարել, եթե իհարկե, այսօր Փաշինյանի ղեկավարած պետությունն այսօրվա իրավիճակում չլիներ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Սա, թերևս, վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել էին միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։ Փաշինյանն ու Էրդողանն երեկ ունեցած հեռավար զրույցում ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

Հետաքրքրականն այն է, որ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում չնշվեց, թե որ կողմի նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը: Տպավորություն է, որ կողմերը պայմանավորվել էին, որ այդ հարցը չհստակեցնեն, թե ո՞վ է նախաձեռնել հեռախոսազանգը:

Ընդ որում, մամուլի հաղորդագրությունը տարածելուց միայն ժամեր անց թուրքական ԶԼՄ-ներում հայտնվեց նույն տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության երկու հարևան երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով:

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից, ըստ ամենայնի, Փաշինյանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժի հասնել:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Երևանը, ոչ էլ Անկարան դեռ չեն հստակեցնում։

Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցն, իհարկե, եթե Հայաստանն այլ իրողությունների պայմաններում ապրեր, կարելի էր նույնիսկ նշանակալի քայլ համարել: Սակայն 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի կառավարությունը բռնել է պարտվողական, զիջողական կեցվածք, և այդ է պատճառը, որ հասարակությունը չի ընկալում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման նրա մղումը:

Հասարակական դժգոհությունը լիովին արդարացված է, որովհետև գործող իշխանությունը չի կարողացել բացատրել, ավելի ճիշտ, չի էլ ցանկանում բացատրել, թե ինչո՞ւ է այսօր ռազմատենչ Ադրբեջանի իշխանությանը պատրաստ զիջել բազմաթիվ հարցրում, երբ Բաքուն չի կատարել ստանձնած պարտավորությունները՝ ոչ գերիներին է հանձնել, ոչ լքել է զբաղեցրած դիրքերը և այսպես շարունակ:

Այս ամենին գումարած՝ Էրդողանի ու Ալիևի իշխանությունները Հայաստանին պահանջներ են ներկայացնում: Եթե այս պայմաններում Փաշինյանը համաձայնում է Թուրքիայի նախագահի հետ «հեռախոսազանգ» օպերացիա ապահովել, ուրեմն այսուհետ դեռ մեզ «հաճելի» այլ նորություններ են սպասվում: Մի գեղեցիկ օր էլ, թերևս, կլսենք Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1403 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am