Արայիկ Հարությունյանի եւ ՔՊ-ական պատգամավորների խայտառակ ֆիասկոն. Անակնկալ զարգացումներ են եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի խորհրդի ընտրությունը շաբաթ օրն անցել է էքստրեմալ մթնոլորտում եւ ոմանց համար շոկային արդյունքներով ավարտվել։ Ընտրությանը ներկա են եղել նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

Կապան համայնքում, ինչպես գրել էինք, ՔՊ մարզային խորհրդի նախագահի մի քանի ֆավորիտ կար, որոնք հավակնում էին այդ պաշտոնին։ Ամենաշահագրգռվածը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն էր, որը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած մտերմության, քավորսանիկական հարաբերությունների շնորհիվ փորձում էր Սյունիքի տարածաշրջանում հաստատվել եւ ցույց տալ, որ ինքն է Կապանում ամենահեղինակավոր ՔՊ-ականը։ Սակայն ընտրությունների արդյունքները շոկային են եղել հենց Դանիելյանի համար։ Նա ոչ միայն չի ընտրվել ՔՊ խորհրդի նախագահ, այլեւ մի խումբ շարքային ՔՊ-ականներից քիչ ձայն է հավաքել։ Ընդհանրապես, ՔՊ խորհրդի անդամության համար առաջադրված ԱԺ պատգամավորների ստացած ձայներից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը, բառի բուն իմաստով, ուսապարկեր է տարել խորհրդարան, որոնք անգամ իրենց ծննդավայրերում չունեն վարկանիշ։ Օրինակ, Դավիթ Դանիելյանի օգտին 86 ընտրիչներից ընդամենը 40 ձայն է ստացվել, մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի՝ Նարեկ Ղահրամանյանի օգտին՝ ընդամենը 17 ձայն։


Ամենաշատ ձայները ստացել է նախկին փոխմարզպետ, ամիսներ առաջ ԶՊՄԿ տեղափոխված Նարեկ Բաբայանը՝ 57 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը, որի առաջադրումն անակնկալ է եղել շատերի համար․ նա վերջին պահին է առաջադրել թեկնածությունը։ Երրորդը փոխմարզպետ Հայկ Հարությունյանն է եղել՝ 48 ձայնով, չորրորդը մոլի նիկոլական ակտիվիստ Արշավիր Խալափյանն է՝ 47 ձայնով, հինգերորդը՝ անհայտ ՔՊ-ական Գագիկ Հարությունյանը՝ 44 ձայնով, եւ միայն վեցերորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Դանիելյանը, իսկ խորհրդի վեցերորդ անդամը կին է՝ Նելլի Մինասյանը, 33 ձայնով։ Նա աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղում։

Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո տեղի է ունեցել ամենամեծ անակնկալը․ Նարեկ Բաբայանը, որն ամենաշատ ձայներն է ստացել եւ, ըստ կարգի, պետք է զբաղեցներ խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսավոր ելույթ է ունեցել ու հայտարարել՝ քանի որ մամուլը բազմիցս անդրադարձել է Կապանի ընտրություններին եւ գրել, որ միմյանց դեմ պայքարում են երկու զարմիկները, այսինքն՝ ինքն ու Դավիթ Դանիելյանը, ապա ինքը որոշել է՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու նպատակով, իր փոխարեն խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել իր զարմիկ Դավիթ Դանիելյանին, ով, կարելի է ասել, կենաց-մահու կռիվ էր տալիս այդ պաշտոնի համար, սակայն եղբոր քայլից անակնկալի եկած՝ անհարմար է զգացել եւ մերժել նրա առաջարկը։ Փոխմարզպետ Հայկ Հարությունյանն առաջարկել է երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Դավթյանի թեկնածությունը։

Նորընտիր խորհուրդը եւ Երեւանից ժամանած պատվիրակությունն անակնկալի են եկել Բաբայանի որոշումից, սակայն հարգել են այդ որոշումը, եւ նորընտիր խորհուրդը միաձայն Դավթյանին ընտրել է խորհրդի նախագահի պաշտոնում։ Սակայն սրանով կրքերը, ավելի ճիշտ՝ ոմանց «մանթրաժ» հոգեվիճակը, չեն հանդարտվել։ Դավիթ Դանիելյանն առաջարկել է վերահաշվարկ անել։ Մեկ օր անց արած վերահաշվարկից հետո էլ, սակայն, նրա ձայները չեն ավելացել։ Իսկ մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանը, առաջարկել է հրաժարվել ընտրությունների արդյունքներից՝ իր եւ խորհրդի անդամության համար առաջադրված եղբոր ձայները գումարել։ Ասել է, թե իր օգտին չէր կարող այդքան քիչ մարդ քվեարկել, հավանաբար, նույն ազգանունը շփոթ է առաջացրել։ Ինքը՝ 17, եղբայրը՝ Ղահրամանյան Տիրայրը, 18 ձայն են ստացել եւ եթե գումարեին, ապա խորհրդի 7-րդ անդամն ինքը կարող էր լինել։ Մեզ պատմեցին, որ սկզբում Արսեն Թորոսյանը դեմ չի եղել առաջարկին, սակայն որոշ ժամանակ անց մերժել է՝ ասելով, որ դա, ըստ էության, նշանակում է կեղծել, եւ վստահ չէ, թե Փաշինյանի համար դա ընդունելի կլինի։

Ամփոփելով նշենք, որ Կապանում ՔՊ-ին «ռուլիտ» է անելու անկուսակցական մարզպետը։ Կիրակի օրը նաեւ Մեղրի համայնքում է ՔՊ խորհուրդ ընտրվել, ամեն ինչ համեմատաբար խաղաղ է եղել, եւ ՔՊ խորհրդի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը, որը սեփական նախաձեռնությամբ հանդիպել էր օրերս մարզ այցելած վարչապետի կին Աննա Հակոբյանին։ Հաջորդ շաբաթ էլ Գորիսում է սպասվում ՔՊ մարզային խորհրդի ընտրություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am