Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաքերները տեղադրել են տեսանյութ, կատարել են գրառում, ինչպես նաև թողել են իրենց լուսանկարը:«Մի հիմար թռչուն արտասահման է փախել և դրանով պարծենում է: Նման պարագայում այդ թռչունին բռնելու գործը մեզ է մնացել: «Ayyıldız Tim»-ը ողջունում է»,- գրել են հաքերները Նիշանյանի թվիթերյան էջում:Պոլսահայ մտավորականը ֆեյսբուքյան իր էջում ևս գրառում է կատարել՝ հայտնելով, որ թվիթերյան էջը կոտրել են: «Կարծում եմ՝ թվիթերյան էջումս վիրուս կա, այն իմ վերահսկողության տակ չէ»,- գրել է նա:Նիշանյանը Հունաստանի իշխանություններից ստացել է ժամանակավոր՝ վեց ամսյա կեցության իրավունք: Հուլիսի 25-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»,- հայտնել էր նա:Մտավորականը տեղեկացրել էր նաև, որ օրինական կերպով հանգիստ շրջելու իրավունք ստանալուն պես առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանա գալ Հայաստան: «Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեկ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել էր նա:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը