Աննա Հակոբյանին նվիրած ծաղկեփնջի գինը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Այս տարվա մայիսի 2-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը երկու օր առաջ ծաղկեփնջով դիմավորում էր իրեն քաղաքական հետապնդման ենթարկած Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին։ Համացանցը երկու օր է՝ Փարամազյանին թուքումուր է տալիս՝ ոչ մի կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանի առջեւ մինչեւ գետին խոնարհվելու, տղամարդկային թասիբն ու արժանապատվությունը մի կողմ թողած՝ իրեն բանտարկածի կնոջն այդպես պատվելու համար։ Եվ հիշում են, թե ինչպես էր նա ժամանակին, որպես «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, Վահե Հակոբյանի հետ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքն ու «սյունյաց ողջույններ» հղում Աննայի վարչապետ ամուսնուն։ Այսօր, սակայն, Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Մանվել Փարամազյանը, որի ազատության համար պայքարում էին իրենք, այլեւս «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում: 


«Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե՛ որպես վարչության անդամ, թե՛ որպես կուսակցության անդամ առհասարակ»,- ասել է Հակոբյանը։
Այսինքն՝ Փարամազյանը դեռ կալանքից ազատվելուց անմիջապես հետո է հեռացվել կուսակցությունից։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից չեն ցանկանում նշել, թե ինչ պատճառով է Փարամազյանը հեռացվել կուսակցությունից, մեզ ասացին՝ պատճառը, հավանաբար, Փարամազյանի կողմից իշխանությունների թրի տակով անցնելու ու նրանց հլու-հնազանդ ծառայելու որոշումն է եղել՝ հանուն ազատության, որ այլեւս չկալանավորեն։ 


Սեպտեմբերին նաեւ Քաջարանի համայնքապետի ընտրություններն են, եւ Փարամազյանը ցանկություն ունի մասնակցել դրանց, բայց չի ցանկանում Առուշ Առուշանյանի նման՝ մասնակցել բանտից, քանզի վստահ չէ, որ ինքն էլ Առուշի նման բանտից կարող է հաղթել իշխանությանը։ Ու նաեւ դա է պատճառը, որ նա այդպես ջերմեռանդորեն խոնարհվում էր Աննա Հակոբյանի առջեւ՝ հույսով, որ նա դեր կխաղա իր՝ ազատության մեջ մնալու հարցում։ Մանավանդ՝ գործը քննող դատավորը հայտնի Արմեն Դանիելյանն է` իշխանությունների սրտի դատավորներից մեկը:
Իսկ մոտ օրերս՝ հուլիսի14-ին, նորից Փարամազյանի գործով դատական նիստ է նշանակված, որտեղ հնարավոր է կալանքի տանելու հարց քննվի։ Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը նման տեղեկություն չունի, որ Փարամազյանին կարող են նորից կալանքի տանելու միջնորդություն ներկայացնել։ Նա նշեց, որ ոչ մի բան, ըստ էության, չի փոխվելու, գործը շարունակում է ընթանալ` ինչպես ընթանում էր։
«Վկաների ենք հարցաքննելու, վկաների մեծ մասին հարցաքննել ենք, կային մի քանի վկաներ, որոնց դատարանը ծանուցել է, որ էդ օրը հարցաքննենք»,- ասաց Վարոսյանը։

Մեր դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Մանվել Փարամազյանի՝ Աննա Հակոբյանին այդպես դիմավորելը կապված է հենց այդ դատական նիստերի հետ, որ շարունակի մնալ ազատության մեջ, Փարամազյանի փաստաբանն ասաց․ «Ես չգիտեմ, նման տեղեկություն չունեմ, էդ հարցն իրավական էլ չի, որ ես նման տեղեկություն ունենամ։ Ես իմ պաշտպանյալների հետ քրեական գործերից դուրս որեւէ բան չեմ քննարկում»։

Ի դեպ, Փարամազյանի արարքն ամենածանրը տարել են սյունեցի իր ընկերները, որոնց համար եւս դա անսպասելի է եղել:

 

դիտվել է 879 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am