«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիսավոր այց տեղի կունենա դեպի Հատիս լեռան գագաթը, որտեղ նախատեսվում է Ծառուկյանի նախաձեռնած Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը: Շրջայցի ժամանակ նախատեսվում է տարածքի ուսումնասիրություն, նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկում: Մեր տեղեկություններով, միջոցառմանը կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որի հետ նախօրեին Մադրիդում հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի այն հեղինակավոր կազմակերպություններից է, որը 150 երկրների զբոսաշրջության ոլորտի աշխատանքներն է կազմակերպում եւ 500 փոխկապակցված անդամներ ունի: Այցին կմասնակցեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ արձանն ամբողջությամբ 77 մետր բարձրություն է ունենալու եւ տեղադրվելու է ամենաբարձրադիր վայրում: Արդեն իսկ ճանապարհ է բացվում դեպի նշված տեղանքը, եւ շինարարական աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել: Ճանապարհի կառուցումը եւ արձանի տեղադրումը, ըստ նախնական հաշվարկների, տեւելու են շուրջ 3 տարի»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը