Ինչու է ազատվել «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրենը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը չարաշահումների եւ կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։ Նախորդ օրը ժողով են արել ու բավականին կոշտ ձեւով պահանջել՝ դիմում գրել-հեռանալ։ Հայկ Կարապետյանը, հիշեցնենք, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կուրսընկերն է, Արշակյանն էր նրան բերել «Հայփոստ»։

Մեզ ասացին՝ ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ, բայց այս անգամ ոչ թե Էդուարդո Էռնեկյանին, այլ՝ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Իսկ որպես տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը: Սակայն սա՝ ասեկոսեների մակարդակով։ Մենք փորձեցինք ճշտել «Հայփոստի» մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանից՝ արդյոք ազատվե՞լ է Հայկ Կարապետյանը պաշտոնից, սակայն նա, հարցը չլսած, անմիջապես ասաց․ «Խնդրում եմ՝ գրավոր ուղարկեք»։


«Հայփոստի» ներսից տեղեկացանք, որ Հայկ Կարապետյանը հենց նույն օրն արձակուրդ է վերցրել․ թերեւս, վերադառնալուն պես, ինչպես սովորաբար լինում է, կազատվի պաշտոնից>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am