Սյունիքում կրքերը եռում են. Սուրեն Պապիկյանը կմեկնի Կապան

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։ Շաբաթ օրը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդ են ընտրելու։

Ավելի վաղ գրել էինք, որ Կապանում թեժ մրցակցություն է սպասվում, Պապիկյանը, ինչպես նաեւ վարչության մի շարք անդամներ, ըստ Սյունիքի մեր աղբյուրների, ներկա կլինեն գործընթացին եւ այն կվերցնեն իրենց «կոնտրոլի» տակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ականների շրջանում խորհրդի նախագահի պաշտոնի համար թեժ մրցակցություն կա։ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու սանիկն է, հավակնում է ոչ միայն այդ պաշտոնին, այլեւ՝ առաջնորդել մարզի կուսակտիվին։


Ասում են՝ նա մարզպետական հավակնություններ ունի։ Մինչեւ վերջերս նրա մրցակիցը հարազատ զարմիկն էր՝ Նարեկ Բաբայանը, որը նախկինում Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել, իսկ ամիսներ առաջ գործուղվեց ԶՊՄԿ։ Դավիթ Դանիելյանը շուրջ երկու ամիս է` պաշտոններ է խոստանում տեղի կուսակցականներին, փորձում է լուծել նրանց հարցերը, այլ կերպ ասած՝ դասական ընտրակաշառքը փոխարինում է այդ ճանապարհով, որ հենց իրեն ընտրեն մարզային ՔՊ խորհրդի նախագահ։

Բանն այն է, որ կուսակցության բարձրագույն մարմնից՝ վարչությունից հետո խորհուրդն է լինելու այն կառույցը, որի անդամները հնարավորություն կունենան, թեկուզ ձեւականորեն, մասնակցել որոշումների կայացմանը կամ գոնե մոտիկ գտնվել վերեւներին, կարճ ասած՝ համարում են կարեւոր լծակ։ Բացի այդ, խորհրդի նախագահի կարգավիճակը կշիռ ու ազդեցություն է տալիս տվյալ տարածքում։

Մենք տեղեկացանք, որ օրերս մրցակիցների թիվն ավելացել է, կուսակցական խորհրդի նախագահի պաշտոնի համար հայտ կներկայացնի նաեւ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, որը փոխմարզպետի պաշտոնին նշանակվել է այս տարվա մայիսին՝ կալավանցի Ռոբերտի` Ռոբերտ Ղուկասյանի՝ մարզպետ նշանակվելուց եւ Կարո Ավանեսյանին փոխմարզպետի պաշտոնից հեռացնելուց հետո։

Հարությունյանը մինչ այդ աշխատել է մարզպետարանի կրթության վարչությունում, կարելի է ասել՝ դե ֆակտո վարչության պետն է եղել, որը համակարգել է ՔՊ-ի օգտին ձայնահավաքության գործընթացը, դպրոցի տնօրեններին է «կուրացիա» արել, Փաշինյանի մարզային այցերի «մասովկայի» հարցն է լուծել եւ այլն։ Նա նաեւ Դավիթ Դանիելյանի ընկերն է։

Տարածքային խորհուրդների ընտրիչների թիվը հասնում է մոտ 50-70-ի։ Սակայն մարզում վերջին շրջանում ընդգծված խմբավորումներ են ձեւավորվել, եւ բոլորը վստահ են, որ հաղթելու է այն թեկնածուն, որը լծակներ ունի եւ կարող է մյուս կուսակցականներին օգտակար լինել։ Հակառակ պարագայում, եթե ընտրություններին որոշիչ լիներ առաջադրված թեկնածուների վարկանիշը, ապա, մեր աղբյուրի կարծիքով, ոչ մեկն էլ Կապանում ձայն չէր ստանա` ո՛չ Դանիելյանը, ո՛չ Հարությունյանը եւ ո՛չ էլ Բաբայանը սիրված չեն։ Առաջինը հայտնի է որպես ձախողումների սիմվոլ, երբ պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում։

Երկրորդը համարվում է իշխանությունների մոլի կամակատարը, իսկ Նարեկ Բաբայանի մասին մեր աղբյուրն այսպես ասաց․ «Եթե սիրեին, փոխմարզպետի պաշտոնից չէին հանի ու տանեին ԶՊՄԿ։ Բաբայանը մարդկանց հետ շփվելու խնդիր ունի»։ Ի դեպ, մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորները, գրեթե առանց բացառության, գտնվում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կուրացիայի» տակ եւ պրոպագանդում են Դավիթ Դանիելյանի թեկնածության օգտին։ Նրանք խնդիր են դրել՝ եթե մարզային բոլոր խորհուրդներում կարողանան իրենց ցանկալի թեկնածուներին անցկացնել, ապա կմեկուսացնեն մարզպետ Ղուկասյանին, որի հետ առաջին իսկ օրվանից չեն կարողանում հարաբերվել, չեն մարսում, որ անկուսակցական եւ ոչ թիմային Ղուկասյանը ղեկավարում է մարզը։

Ի դեպ, երեք օր Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանին Սյունիքից պատգամավոր ընտրված ՔՊ-ականները չեն ուղեկցել։ Պատճառն այն է, որ նրա այցի առաջին պահից մինչեւ վերջ, իր բանուգործը թողած, կալավանցին կրկնակոխ հետեւել է տիկնոջը։ Հայաստանում նոր ավանդույթ է ձեւավորվում` պետական պաշտոնյաների եւ դեսպանների լիազորությունների ցանկում կարեւոր կետ է դարձել Աննա Հակոբյանին ուղեկցելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am