«Հրապարակ» թերթը գրում է. Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Առանձնակի ուշադրություն է դարձվում ՌԴ արտգործնախարար Լավրովի էթնիկ ծագմանը, եւ տպավորություն է ձեւավորվում, որ նրա գլխավորած կառույցը դեմ է «ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը»։ Ընդ որում՝ նման տեսակետ հնչեցնում են բոլորովին էլ ոչ երկրորդական կարգի փորձ
ագետներ։ Այս իմաստով հատկապես առանձնանում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը։
Երկրորդ թեման շրջանառվեց Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո եւ վերաբերում է եկող տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Վերստին ընդգծվում է Ադրբեջանի նախկին փոխվարչապետ, ներկայումս Մոսկվայում բնակվող Աբասովի «սերտ կապը Կրեմլի հետ»։ Ենթատեքստում այն միտքն է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվայում վերաձեւավորվում է Ալիեւի ընդդիմախոսների եւ քաղաքական մրցակիցների մի թիմ, որի միջոցով Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրել:
Ամբողջությամբկարողեքկարդալ «Հրապարակ» թերթիայսօրվահամարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը