Ինչպես իջեւանցի անփորձ երիտասարդը դարձավ ամբիոնի վարիչ կամ բումերանգի էֆեկտը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջեւանցի ոմն Հայկ Քամալյան, որը, ըստ իջեւանյան մեր աղբյուրների, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:

Մեզ պատմեցին, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի` 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը եւ վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջեւանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարեւոր ամբիոնի վարիչը:


Մեր տեղեկություններով` Մհեր Աղալովյանին «վերեւներից» հրահանգել են բախտը չփորձել եւ չառաջադրվել, քանի որ որոշված է` այդ պաշտոնին պետք է նշանակվի Հայկ Քամալյանը: Ինքը` Մհեր Աղալովյանը, ով ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի որդին է, նույնպես շատ տարեց չէ` 50-ը դեռ չի բոլորել, բայց, ի տարբերություն Քամալյանի, գիտությունների դոկտոր է եւ 5 տարի հաջողությամբ ղեկավարել է ամբիոնը, իսկ ամբիոնի վարիչները, որպես կանոն, երկար են պաշտոնավարում:

Եվ ինչո՞ւ չպաշտոնավարեն, եթե չեն ձախողվել, արդարացրել են իրենց, եւ ամբիոնն էլ բնականոն գործում է: Ո՞րն է իմաստը` 32-ամյա գիտությունների թեկնածուին ամբիոնի վարիչ նշանակելու: Պարզ է, որ դրա հիմքում սովորական հովանավորչություն է` ուղիղ վարչապետից եկող: Քամալյանի միակ առավելությունն իջեւանցի լինելն է․ որեւէ այլ ուշագրավ փաստ չհայտնաբերեցինք նրա կենսագրության մեջ: Եղել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս, ապա աշխատանքի է անցել ՀՀ Տնտեսագիտական համալսարանում: Անընդհատ եւ մինչ օրս դիմորդների հետ է պարապում` բուհ ընդունվելու համար:

Հայկ Քամալյանի հայրը` Արթուր Քամալյանը, շատ տարիներ առաջ եղել է Իջեւանի քաղաքապետը: Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես մտերիմ է Արթուր Քամալյանի եղբոր հետ: Հայկ Քամալյանը մեզ հետ զրույցում նախ սիրալիր խոստացավ, որ կհանդիպի մեզ հետ եւ կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժամեր անց բավականին ագրեսիվ տոնով հայտարարեց, թե չի պատրաստվում մեզ հետ զրուցել: Իսկ երբ փորձեցինք հեռախոսով հարցնել, թե արդյոք իր՝ իջեւանցի լինե՞լն է ամբիոնի վարիչ դառնալու գաղտնիքը, վրդովվեց` ասելով, որ մանիպուլյատիվ հարցեր չտանք:

Մենք նաեւ կապ հաստատեցինք ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, որն ասաց, որ հուլիսի 1-ին տեղի է ունեցել ամբիոնի վարիչի ընտրություն, եւ ամբիոնի վարիչ է նշանակվել Հայկ Քամալյանը, սակայն, իր կարծիքով, այդ նշանակման մեջ որեւէ արտառոց բան չկա: «Հայկ Քամալյանն է ընտրվել այդ պաշտոնում, ի՞նչ կա որ»:

Այն հարցին, թե նախկին ամբիոնի վարիչն ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, եւ ինչու է վարիչի միակ թեկնածուն Հայկ Քամալյանը եղել, ռեկտորը նշեց. «Ես հարցրել եմ պարոն Աղալովյանին, թե ինչու չի առաջադրում իր թեկնածությունը, նա պատասխանել է, թե հոգնել է, չի ուզում այլեւս»: Ռեկտորն այլ հարցերի չցանկացավ պատասխանել, նշեց, թե խիստ զբաղված է եւ երկար խոսել չի կարող:

Այս պատմությունը կիսատ կլիներ, եթե մենք դրա նախապատմությունը եւս չներկայացնեինք ընթերցողին: Բանն այն է, որ մինչեւ 2017 թվականը այս ամբիոնի վարիչը եղել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա ստաժ ունեցող գիտնական Արկադի Հայրապետյանը: Նա ծնունդով Բարսեղ Բեգլարյանի համագյուղացին է եւ հովանավորյալը։ Երբ 2017 թվականին եկել է ամբիոնի վարիչ ընտրելու ժամանակը, Ֆլեշի Բարսեղը չի կարողացել իր հովանավորյալին կրկին ընտրել տալ:

Այդ ժամանակ Փեթակի Վարուժը` Վարուժան Գրիգորյանը, ավելի հզոր է գտնվել եւ անցկացրել է իր թեկնածուին, իսկ Հայրապետյանին արգելել են առաջադրել թեկնածությունը: Ճիշտ է` Մհեր Աղալովյանն արդարացրել է իրեն եւ, իսկապես` լավ է աշխատել, բայց անարդարությունից է սկսվել նրա պաշտոնավարումը, եւ հիմա կարող ենք ասել, որ բումերանգը վերադարձել է իրեն: Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ այս իշխանությունը մազաչափ անգամ հետ չի մնում նախորդներից՝ արատավոր ավանդույթները շարունակելու հարցում: Մի բան է փոխվել` այժմ համատարած անարժան ու ցածրորակ կադրեր են հայտնվում բարձր պաշտոններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1098 անգամ
Լրահոս
Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am