Կոմունիկացիաների բացման հարցում առաջընթաց կա, բայց Բաքուն զորքերը հետ չի քաշում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։ «Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև պետերբուրգյան միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ», նշել է ռուսաստանցի պաշտոնյան` առանց հստակեցնելու, թե հատկապես որ հարցերի շուրջ են կողմերը ընդհանուր հայտարարի եկել։

Նա նաև հավելել է, որ աշխատանքային խմբի համանախագահները իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ անցած ամիս տեղի ունեցած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ:

Իսկ թե որոնք են այդ մոտեցումները, Երևանը չէր նշել:

Նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, և ըստ Կրեմլի՝ քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսօր ահա, պաշտոնական Բաքուն խոսել է սահմանազատման գործընթացի թեմայով: Սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ժամկետը դեռ որոշված չէ, իսկ գործընթացն, ընդհանուր առմամբ, հեշտ չի լինի, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ հանձնաժողովն ինքնին հաջողվել է ձևավորել երկար ու բարդ գործընթացի արդյունքում: «Հայաստանն առաջարկում էր անցկացնել ապաէսկալացման միջոցառումներ և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից: Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ մեր սահմանների պաշտպանությունը մեր սահմանադրական իրավունքն է ու պարտքը»,- ասել է Բայրամովը:

Փաստորեն, Բաքուն մերժել է զորքերի հետքաշման պաշտոնական Երևանի առաջարկը, այսինքն՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես, որ կա:

Ապա, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սահմանները քաղաքակիրթ ճանապարհով որոշելուն՝ հիմնված տարբեր իրավական և պատմական փաստաթղթերի վրա»: «Տարբեր կարծիքներ, իհարկե կարող են լինել, բայց հանձնաժողովն ու դրա գործունեությունը անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ընդհանուր հայտարարի գանք»,- ասել է նա: Բայրամովի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանազատման գործընթացը «բարդ գործընթաց» է և հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին հարաբերությունները՝ «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:

Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա: «Ես չեմ կարող ասել, որ կա առանձնապես առաջընթաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում: Այնուամենայնիվ, կան որոշակի ուղերձներ, ընթանում է քննարկում»,- ասել է Բայրամովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ հարցի շուրջ այլ կարծիք ունեն, «քանի դեռ հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կա նաև դրանից տարբերվող կարծիք»:«Բայց մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղությանն ու տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Բայրամովը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1179 անգամ
Լրահոս
«Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am