Դուք ի վիճակի՞ եք Մարտի մեկի գործում գնալ իշխանությունների և քաղաքական թիմի դեմ. Արամ Մանուկյանը՝ Արման Թաթոյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ԱԺ պատգամավորները հարցեր են ուղղում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին:ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախ հայտարարեց, թե իրենք նրան դիտարկում են որպես Սերժ Սարգսյանի կադր: «Իրականությունը վեր է ամեն ինչից: Բայց մենք ձեզ դիտարկում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր: Եթե մինչև հիմա դուք ազատություններ ունեիք, ապա հիմա դա էլ չեք ունենալու: Այն, որ դուք լավ կենսագրություն ունեք, տեղյակ ենք, լավ կրթություն եք ստացել, այս պահին դառնում է ի չիք, դրանք լավ գործիքներ են, բայց ի չիք են դառնում այն առումով, որ դուք մտել եք մի դաշտ, որտեղ Մարտի մեկը ամենալուրջ մարտահրավերն է: Ինչքան էլ այս հարցը տարբեր ձևերով կրկնեն, դա ապացուցում է, որ մեր երկրում կա մի խութ, մի խայտառակություն, որը մնալու է այնքան, մինչև այն բացահայտվի: Դուք մտնում եք այդ բեռի տակ: Տարի ու կես առաջ դատախազը ինձ և Մարտի մեկի զոհերի ծնողներին տղամարդու խոստում տվեց, բայց այդ գործն ամենևին առաջ չի գնում այն դեպքում, երբ դրա բացահայտումը, ինչպես պարոն Շարմազանովն էր այսօր ասում, մեկին գումարած մեկ է: Հիմա խնդիրը մեկն է, և հարցը շատ կոռեկտ: Դուք կարո՞ղ եք այս գործը առաջ տանել: Վեց ամիս կամ մի տարի հետո, երբ զեկույց կամ ծրագիր բերեք, ես այս հարցը ձեզ նորից տալու եմ: Եվ այս հարցը տալիս եմ նրա համար, որ հասարակությունը լսի՝ Դուք ի վիճակի՞ եք, ձեր կամային հատկությունները թո՞ւյլ են տալիս այս գործում առաջընթաց, բացահայտում անել, գնալ իշխանությունների, քաղաքական թիմի դեմ: Սա է ինձ հուզող խնդիրը: Դուք ունե՞ք այդ կամքը, համարձակությունը գնալ այդպիսի քայլերի»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am