Էրդողանը Բայդենից «պոկում է» ուզածը. Պուտինի զայրույթը կմեծանա

Մեկ շաբաթ առաջ ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններում, որոնք հետագայում կարող են ազդել Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների վրա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին F-16 կործանիչներ խոստացավ: NTV հեռուստաալիքի աղբյուրները պնդում էին, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցնելու համար։ Խոսքը 40 նոր F-16 Block 70 կործանիչների և Թուրքիայի գործող ինքնաթիռների արդիականացման մասին է։ Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը քննարկել են Անկարային F-16-ներ մատակարարելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ չի հաստատել Բայդենի կողմից որևէ խոստման փաստը։

Թուրքական կողմն այս քայլին գնացեց Ստոկհոլմի ու Հելսինկիի հետ վեճերը հարթելուց հետո, որոնք տեղի էին ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։ Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիային ոչինչ չի առաջարկվել ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու պետությունների անդամակցությանն աջակցելու դիմաց։

Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը պետք է F-16 կործանիչներ վաճառի Թուրքիային, սակայն դա պահանջում է Կոնգրեսի հավանությունը։ Այս մասին նա ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ լրագրողներին ասել է, որ կարծում է, որ Կոնգրեսը կհաստատի F-16-ի վաճառքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու առկա մարտական ինքնաթիռների համար։

Երեկ արդեն թուրք-ամերիկյան համաձայնությունների արդյունքն երևաց...
Ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկու երկրների արտգործնախարարների և դաշինքի անդամ 30 երկրների դեսպանների մասնակցությամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունեց ու շնորհավորեց սկանդինավյան երկու երկրի նորամուտը. - «Սա լավ օր է Ֆինլանդիայի, Շվեդիայի ու ՆԱՏՕ-ի համար: Սեղանի շուրջ հավաքված 32 երկրների հետ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, իսկ մեր քաղաքացիները՝ ավելի անվտանգ, քանի որ մենք բախվել ենք վերջին տասնամյակում անվտանգային ամենամեծ ճգնաժամի հետ»: Ըստ «Ազատության»՝ ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան էր մի շարք պահանջներ ներկայացրել երկու երկրներին։ Երբ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարեցին, որ կբավարարեն Թուրքիայի պահանջները, մասնավորապես, սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող ավելի քան 30 մարդու, Ստոկհոլմն ու Հելսինկին ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հրավեր ստացան։ «Ես երախտագիտություն եմ հայտնում բոլոր դաշնակիցներին այսքան արագ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հայտն ընդունելու համար: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Ֆինլանդիային ու Շվեդիային կառուցողական մոտեցման համար: Մադրիդում նրանց միջև ստորագրված եռակողմ հուշագիրը իրականություն դարձրեց այս օրը: Կողմերը լուրջ աշխատանք են տանում այդ պայմանավորվածությունների իրագործման համար, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում», - ըստ ռադիոկայանի՝ ասաց Ստոլտենբերգը:

Այդուհանդերձ, նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ստոկհոլմի ու Հելսինկիի համար ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհը դեռ չի ավարտվել: Մևլյութ Չավուշօղլուի խոսքով, թուրքական մեջլիսում նրանց անդամակցությունը կվավերացվի միայն Անկարայի պահանջների լիարժեք կատարման դեպքում: Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոը հայտնել է՝ Հելսինկին պատրաստ է համագործակցել և առաջ գնալ, որպեսզի փարատվեն Թուրքիայի անվտանգային մտահոգությունները. - «Այդ հուշագրում մենք փաստացիորեն քննարկել ենք բոլոր այն խնդիրները, որոնց մասին Թուրքիան բարձրաձայնել էր, այդ թվում՝ ահաբեկչության, Քուրդիստանի բանվորական կուսակցության և այլ հարցերի հետ կապված, և նշված են ձեռնարկվելիք քայլերը դրանց լուծման համար: Եվ ես համոզված եմ, որ մեր համագործակցության հիման վրա մենք կարող ենք առաջ շարժվել և հուսով եմ, որ կբավարարվեն Թուրքիայի պահանջները»:

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ևս խոստացել է, որ Ստոկհոլմը կկատարի դաշնակցային իր պարտավորությունները: Նա նաև ասել, է որ եռակողմ աշխատանքային մեխանիզմ են ունենալու՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի խորհրդարանը ևս կվավերացնի անդամակցության համաձայնագրերը. - «Որպես դաշինքի ապագա անդամ, Շվեդիան կնպաստի բոլոր դաշնակիցների անվտանգությանը: Մենք համոզված ենք, որ մեր անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն և կայունություն կբերի եվրոատլանտյան տարածաշրջան»:

Նկատենք, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցելու ցանկություն հայտնեցին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։

Այժմ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նրանց անդամակցությունը։ Այս գործընթացը կարող է մինչև մեկ տարի տևել։ Եվ միայն դրանից հետո Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կհամարվեն, և նրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջև։

Ինչ ազդեցություն կունենան Բայդեն-Էրդողան վերջին որոշումներն ու համաձայնությունները Պուտին-Էրդողան փոխհարաբերությունների վրա:

Մոսկվայում ձևավորվել է իշխանական մի էլիտա, որը հույսեր է փայփայում, թե կկտրի Էրդողանին՝ Արևմուտքից, ավելին՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Թուրքիան կունենա ավելի բարդ հարաբերություններ:

Սակայն, մենք տեսնում ենք, որ Էրդողանը, ոչ միայն չի հեռանում ԱՄՆ-ից, այլև իր պահանջներին համապատասխան կարողանում է զիջումների գնալ և գումարած Վաշինգտոնից էլ «պոկել» ուզածը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2507 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am