Բերձորը հանձնում են, Արցախը համարում են Ադրբեջան. բնակարաններն ո՞ւմ համար են կառուցում. Հայրյան (video)

Մեզ ասում են՝ դուք փախստական չեք, եւ ես կարող եմ ասել՝ որն է պատճառը: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

«Ռուսաստանն իր վրա մեծ գործ է վերցրել, որ կարող է Ադրբեջանի հետ ցեղասպանություն իրագործելով քշել Արցախի ժողովրդին, անունն էլ դնել, որ ինքը փրկել է հայ ժողովրդին, հետո էլ հայտարարել, թե այնտեղ բոլոր հարցերը լուծել է, պրոբլեմ չկա, փախստական չկա: Մեր իշխանություններն էլ քանի որ ամեն ինչով ենթակա են ռուսական իշխանություններին, չեն ուզում ասել, որ մենք փախստական ենք: Հայաստանի եւ Արցախի ղեկավարները միջազգային հանդիպումների ժամանակ ասում են, որ փախստականներիխնդիր ունենք, բայց մեզ ասում են՝ դուք փախստական չեք: Մեր հանդեպ վերաբերմունքից մենք հասկանում ենք, որ պետական մտածողություն չկա, պետականության հոգսը քաշող չկա»,-ասաց նա:

Հայրյանը նշեց, որ հիմա իրենց ամսական 20 հազար դրամ են տալիս, այն էլ ոչ բոլորն են ստացել, հիմա բանակցությունների արդյունքում, խոսք են տվել, որ հուլիսի 1-ից յուրաքանչյուրին 40 հազար դրամ են տալու, ինչը երեւի թե «ոսկե միջինն» է:

Նա նաեւ նշեց, որ իրենց ասում են, որ Արցախում տուն են տալու. «Եվ դա այն դեպքում, երբ իրենց սիրած Ռուսաստանի ցարը հայտարարում է, որ Արցախի Հանրապետություն չկա, դա Ադրբեջան է: Էնտեղ թափով տներ են կառուցում, ում համար են կառուցում՝ չգիտես: Բայց եթե այսպես քաղաքականությունը զարգանա, ապա ոչ թե էստեղի ժողովրդին պետք է տեղափոխենք Արցախ, այլ մտածենք էնտեղի ժողովրդին բերելու մասին, որովհետեւ ցեղասպանության մսացու են: Ալիեւն ասում է՝ դա Ադրբեջան է, Պուտինն ասում է՝ Ադրբեջան է, Նիկոլն ու Արայիկը չեն ժխտում: Ընդհակառակը, ասում են՝ մեր միջազգային գործընկերները հայտարարել են, որ նշաձողն իջեցրեք, Բերձորը հանձնում են, Արցախը համարում են Ադրբեջան: Բնակարաններն ում համար են կառուցում՝ չես հասկանում: մեզ տուն պետք չի, մեզ պետություն է պետք: Երկու տարի առաջ մենք տուն ունեինք, բայց բանակ չունեինք այդ տները պահելու համար: Թող պետություն ու բանակ կառուցեն, ժողովուրդն էլ մի ձեւ կտեղավորվի»:

դիտվել է 2628 անգամ
Լրահոս
Ֆրանսիական թանգարանից միլիոնավոր եվրոյի արժողությամբ զարդեր են հափշտակել. AFP Զինված ԱԱԾ-ն առավոտյան 7-ին մտել է Գագիկ Ծառուկյանի առանձնատուն․ ի՞նչ գործ են կարում նրա վրա․Տոնոյան (video) Փաշինյանն այսօր թռել է ՌԴ, և հենց այսօր Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է. Արման Աբովյան (video) Սուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հրդեհ՝ Գետահովիտ բնակավայրի տներից մեկում․ այրվել է տանիքը Ովքեր դասեր կքաղեն նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան Ինչու՞ է ԱԱԾ-ն այսպես՝ ավտոմատներով, մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Երեմ Սարգսյանի մեկնաբանությունը (video) Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ չկան Մանդատը զենք է, և դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ Լայնածավալ խուզարկություններ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի գրեթե բոլոր ընկերություններում Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am