Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ու անբարյացկամ վերաբերմունքով աչքի ընկած ոստիկանները մեկը մյուսի ետեւից պարգեւատրվում են իշխանությունների կողմից։ Մենք արդեն մի քանիսի պաշտոնների բարձրացման մասին գրել ենք: Պարզվում է՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը՝ Զավեն Մկրտչյանին ծեծի ենթարկած ոստիկանն է պարգեւատրվել եւ այն էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Խոսքը ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ գնդի հրամանատարի տեղակալ Սերոբ Մարգարյանի մասին է, որին Փաշինյանը մեդալ եւ պատվոգիր է շնորհել հունիսի 24-ին, երբ մասնակցում էր Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Հունիսի 3-ին Կառավարական առանձնատների դիմաց՝ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ ու բիրտ ուժ կիրառվեց, ՀՀ ոստիկանության զորքերի 1032 զորամասի (Դավիթաշենի) հատուկ նշանակության ստորաբաժանման մի խումբ սեւ բերտավորներ ակնհայտ բռնի ուժ կիրառելով` բերման էին ենթարկել զոհվածի հորը։ Նրանցից ոմանք ոտքով, ոմանք բռունցքներով հարվածում էին հերոսի հոր գլխին, մարմնի տարբեր մասերին։


Հերոսի հոր ծեծին ներկա էր անգամ 1032 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանը, իսկ ծեծին անմիջապես իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում Զաքարյանի տեղակալը՝ Սերոբ Մարգարյանը․ տեսագրությունից երեւում է, թե ինչպես է ձեռքի մահակը նա սեղմում զոհվածի հոր գլխին։ Փաստացի, հանրության աչքի առջեւ տեղի ունեցած բարբարոսության գլխավոր դերակատարներից մեկը, ում նկատմամբ պետք է ծառայողական քննություն իրականացվեր, Փաշինյանը ցուցադրաբար մեդալ է շնորհում: Դրանով ցույց տալով, որ բոլոր այդպիսիները, որոնք պաշտպանում են իր անձը գտնվում են իր բարձր հովանու ներքո։ Ի դեպ, ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ թե պետը, թե տեղակալը հայտնի նիկոլականներ են, նրանց համակարգում զոմբի են ասում։

Զոհվածի հայրը` Զավեն Մկրտչյանը հունիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին պատմել էր իր նկատմամբ իրականացրած բռնության մասին. «Երբ ես ընկա այդ ոհմակի մեջ, վայրկյանական պատռեցին տղայիս նկարով շապիկը։ Զգում էի, որ վայրկյանում 10 հարված էի ստանում գլխիս։ Գլուխս իջեցրին ներքև, ու ես զգում էի, թե ինչքան հարված եմ ստանում տարբեր կողմերից, մարմնիս տարբեր մասերին։ Առանձնակի դաժանությամբ այդ հարվածների ուժգնությունը ես գլխիս վրա էի զգում։ Ասում էի՝ ես հերոսի պապա եմ, էս ի՞նչ եք անում, ասացին՝ հենց դրա համար էլ ծեծում ենք․․․ Ասացի՝ ի՞նչ եմ ես ձեզ արել, որ նման կերպ եք վարվում, պատասխանեցին՝ սո՛ւս մնա, թե չէ ձեռքերդ կջարդենք․․․»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am