Խոշոր ավտովթար. Lada-ն մխրճվել է ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

Այսօր` հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությոնը փոխանցել է Հայաստանի քննրական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարրության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել ЗИЛ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը Վիճաբանություն, նռնակի պայթեցում՝ բակում.Ֆուչիկի փողոցում միջադեպի գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի․ դատարանը մերժեց միջնորդությունը Դատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար Տեղի է ունեցել գազի արտահոսք. ոստիկանությունը՝ ավտոմեքենայում պայթյունի դեպքի մասին Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am