Եկամտահարկով բնակարաններ և անհասկանալի արտահանում

 

Տնտեսական ակտիվության աճն հիմնականում ապահովվում է շինարարության հաշվին։ Հրապարակված պաշտոնական տվյալները փաստում են, որ այս ոլորտում աճը 5 ամսվա տվյալներով կազմել է ավելի քան է 11 տոկոս։ Բայց այն հիմնված է հիմնականում բնակարանային շինարարության վրա, ինչն էլ իր հրթին ուղիղ կապ ունի եկամտային հարկի վերադարձի արտոնության հետ։ Եթե չլիներ այդ արտոնությունը, վստահաբար զարգացման նման տեպմ չէինք ունենա։
Ի դեպ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը ընդունվել է նախկին իշխանության օրոք և հաջողությամբ գործում է առ այսօր։ Նախկինների հասցեին ուղղված տարատեսակ մեղադրանքների շարքում՝ Փաշինյանը կարող է նաև այս կետը ներառել։ Օրինակ՝ կարող է հայտարարել, որ նախկինների ընդունած օրենքի պատճառով կառավարությունը պատրաստվում է այս տարի հարկատուների փողերից շուրջ 30 մլրդ դրամ վճարել եկամտային հարկի վերադարձի համար, որպեսզի վճարունակ քաղաքացիները նոր բնակարան ձեռք բերեն։
Իսկ իրականությունն այն է, որ եկամտահարկի վերադարձը շինարարության, հատկապես բնակարանաշինության ոլորտում ընդգծված ծավալներ է ապահովում ւ փաստացի դարձել է տնտեսության իրական հատվածի լոկոմոտիվը։ Ի դեպ՝ քաղաքացին եկամտային հարկի արտոնությունից կարող է օգտվել ընադամենը մեկ անգամ՝ ստանալով առավելագույնը 55 մլն դրամի չափով վարկ։
Բայց, շինարարությունից բացի, տնտեսության իրական հատվածում այլ նկատելի տեղաշարժեր չկան։
Ներքին առևտրում 5 ամսում գրանցվել է 8,9 տոկոս աճ, որն արտահայտվել է առաջին հերթին մեծածախ առևտրում։ Մանրածախում ակտիվություն կա, բայց շատ քիչ։ Գների ու եկամուտների աճի անհամապատասխանությունը չի նպաստում մանրածախ առևտրի ակտիվությանը։ Ամեն դեպքում՝ շինարարությունից հետո սա երկրորդ առավել ակտիվ ճյուղն է։
Հինգ ամսում տնտեսական ակտիվությունը կազմել է 10,2 տոկոս՝ չհաշված գյուղատնտեսությունը, որի ցուցանիշները դեռ հրապարկված չեն։
Առաջին եռամսյակում գյուղատնտեսությունն անկումային էր, իսկ երկրորդ եռամսյակի ցուցանիշը կհրապարակվի հաջորդ ամիս՝ սեզոնային գործոնով պայմանավորված աճի ցուցանիշով։
Արդյունաբերության 5 ամսվա աճն ընդամենը 2,7 տոկոս է, կազմել որտեղ զգալի է նաև որոշ ապրանքների միջազգային բարձր գների ազդեցությունը։
Պաշտոնական վիճակագրության մեջ ամենազարմանալին արտահանման աճն է, որը հինգ ամսվա տվյալներով կազմել է 25,7 տոկոս։ Սա իսկապես անհավանական ցուցանիշ է, եթե հաշվի առնենք լոգիստիիկ դժվարությունները, որոնց մասին մշտապես բարձրաձայնում են տնտեսվարողները։
Հայկ Դավթյան

դիտվել է 4218 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am