Արթուր Դավթյանը կհեռանա՝ առանց Նիկոլ Փաշինյանի լուսանկարի՞


Նախորդ շաբաթ Հայաստանն ունեցավ առաջին կին գլխավոր դատախազը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը՝ Արթուր Դավթյանի փոխարեն։ Մինչ այդ Աննա Վարդապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։
36-ամյա Աննա Վարդապետյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, երբևէ դատախազությունում չի աշխատել, համակարգը, ինչպես ընդունված է ասել, ներսից չգիտի։ Սակայն իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համոզված է, որ նրա մասնագիտական կարողությունները բավարար են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու համար և, որ նա լավագույն թեկնածուն է:

Մինչ վարչապետի օգնական աշխատելը նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը,: Ասում են՝ Արթուր Դավթյանին փոխարինելու որոշումը կայացրել է ընդամենը 24 ժամում:

Ազգային ժողովն արդեն կատարել է գլխավոր դատախազի ընտրությունը։ Արթուր Դավթյանի լիազորությունները դադարում են սեպտեմբերի 16-ին, որից  հետո Աննա Վարդապետյանը կդառնա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին կին գլխավոր դատախազը: Հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու գործում՝ նկատենք՝ Աննա Վարդապետյանն Արթուր Դավթյանից մեղմ ասած լավ ժառանգություն չի ստացել։Աննա Վարդապետյանի գործունեությանն անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։ Իսկ ահա Արթուր Դավթյանի գործունեությունը իրապես հիշարժան է։
Լինելով նախկին իշխանությունների կարկառուն կադրերից մեկը՝ Արթուր Դավթյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ արագ հարմարվեց նոր իրավիճակին և լծվեց Փաշինյանի իշխանության պատվերով գործեր սարքելու նվիրական գործին։
Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի պաշտոնը ստացավ 2016 թվականին՝ փոխարինելով Գևորգ Կոստանյանին։ Ուշագրավ մի դրվագ կա՝ կապված Արթուր Դավթյանի պաշտոտնի ստանձման հետ։
Երբ 2016 թվականի սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում, Արթուր Դավթյանը իբրև դատախազի թեկնածու պատասխանում էր պատգամավորների հարցերին, այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազի թեկնածուից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության քննիչների գլխավերևում կախված է նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, և արդյոք պաշտոնը ստանձնելուց հետո Դավթյանը նո՞ւյնպես հետևելու է այդ օրինակին: «Եվ ի դեպ, ես չեմ եղել Գևորգ Կոստանյանի աշխատած շրջանում նրա աշխատասենյակում, հիմա կախվա՞ծ է էդ նկարը», - հարցրել էր Փաշինյանը:
Պատասխանը դրական էր. - «Պարոն Փաշինյան, այո, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատասենյակում փակցված է հանրապետության նախագահի նկարը, և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրությունը, կարծում եմ, Ձեզ Ձեր էդ հարցի համապատասխան պատասխանը կտա»:
Հոտո արդեն ստացվեց այնպես, որ Արթուր Դավթյանը գլխավերևում սկսեց կախել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ոչ Փաշինյանը, ոչ էլ Դավթյանը այդ փաստից դիսկոմֆորտ չէին ապրում։ Սա, ի միջի այլոց։
Իբրև Գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանը բավական թույլ և անկարող էր։ Բավական է նշել ընդամենը մեկ փաստ․ գլխավոր դատախազությունը այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե ո՞վ էր գաղտնալսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը։
Փոխարենը՝ Դավթյանը իրեն դրսևերոց որպես լիակատար կամակատար, ինչը նկատելի դրսևորում ստացավ հատկապես Մարտի 1-ի գործով, երբ նա Փաշինյանի անմիջական ցուցումով կալանքի միջնորոդություն ներկայացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Վերը հիշատակված ձայնագրության մեջ այդ մասին վկայող հստակ փաստեր կան։
Արթուր Դավթյանի կամակատարությունը ի ցույց դրվեց նաև աղմկահարույց և առեղծվածային սպանությունների գործերով։
Գլխավոր դատախազությունը սպառիչ և համոզիչ նախանքննություն չիրականցրեց ԱԱծ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանության գործերով։ Երկու դեպքում էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները որակվեցին ինքնասպանություններ, այն դեպքում երբ նրանք համարվում էին կարևոր տեղեկատվության կրողներ՝ Հարությունյանը՝  Մարտի 1-ի , Կուրտոյանը՝ 2018-ի իշխանափոխության գործերով։

Ինչևէ, հեռանալիս Արթուր Դավթյանն իր հետ կարող է տանել Նիկոլ Փաշինյանի խոշոր լուսանկարը․ դա հաջողության թալիսմանի պես մի բան է, կարող է օգտակար լինել նաև հետագայում։

Հայկ Դավթյան

դիտվել է 3357 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am