Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան։ Ու այս ամենն այնպիսի մի տոնով է ներկայացվում իշխանությունների կողմից, կարծես թե աշխարհացունց իրադարձություն է տեղի ունեցել, և ժողովուրդն էլ պետք է երախտապարտ լինի ու ծնկաչոք աղոթի, որ իր մասին օրուգիշեր մտածող իշխանություններ ունի։ Բայց արի ու տես, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 7 հազար դրամով, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 2 հազար դրամով։ Իսկ կենսաթոշակի բարձրացման չափը դեռևս չեն նշում, սակայն, նախնական տեղեկություններով, մի փոքր թիվ էլ դա է կազմելու։


Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ իշխանությունները հայտարարեցին կենսաթոշակները բարձրացնելու մասին, ավելի ստույգ՝ տեղեկատվական քարոզչության նկատառումներով ուղղակի այդպես էր ներկայացվում։ Պարզվեց, որ իրականում ոչ թե կենսաթոշակի ընդհանուր սահմանաչափը, այլ միայն նվազագույն կենսաթոշակն էր բարձրանում, այն էլ ընդամենը 2 հազար դրամով՝ 26 500 դրամից դառնալով 28 600 դրամ։ Այսինքն, այս փոփոխությունը վերաբերում էր միայն նրանց, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Եվ դրանից օգտվեց կենսաթոշակ ստացողների ընդամենը չնչին մասը՝ 12,2 հազարը, այն պարագայում, երբ Հայաստանում 465 000-ից ավելի կենսաթոշակառու կա։ Արդյունքում թոշակառուների մեծամասնության համար որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Թերևս մեծ է հավանականությունը, որ նման մի բան կարող է տեղի ունենալ նաև այս անգամ։ Այլապես Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ճոխ-ճոխ թվեր նշելու համար։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա այս տարվա ընթացքում ընդդիմությունը ԱԺ-ում երկու անգամ դրա սահմանաչափը բարձրացնելու առաջարկություն է ներկայացրել։

Մի նախագծով առաջարկվել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 100 հազար դրամ, իսկ մյուսով՝ մինչև 80 հազար դրամ։ Բայց իշխանությունների կողմից այս երկու առաջարկներն էլ մեծ աղմուկով մերժվեցին՝ տպավորություն ստեղծելով, կարծես դրանից պետական բյուջեն անդնդախոր ճեղքվածք էր տալու։ Իսկ իրական պատճառն այն էր, որ այս իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ գեթ մեկ դրական նախաձեռնություն ընդդիմությանը պատկաներ ու հանրությունը տեղեկանար դրա մասին։ Դրա համար էլ մի քանի ամիս անց նույնատիպ մի նախաձեռնություն է ներկայացվում արդեն իրենց կողմից, ինչը թույլ է տալիս ուռճացնել և թմբկահարել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման թեման այն կոնտեքստում, թե իբր դա իրենց գործադրած ջանքների արդյունքն է, քանի որ կարողացել են հասնել բյուջեի եկամուտների ավելացմանը։

Իշխանությունները ոչ մի դեպքում չեն ցանկանում, որ գործընթացն իր հունով գնա՝ կախված ընթացիկ հաշվարկներից՝ թեկուզ եթե այն լինի ընդդիմության առաջարկած տարբերակը։ Եթե աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման թեմա կա, թեկուզ «գրոշների» չափով, ապա իշխող ուժի ներկայացուցիչները անպայման պետք է դա հասարակությանը ներկայացնեն որպես մեծ լավություն, այնինչ, դա ուղղակի իրենց պարտականությունն է։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ աշխատավարձի և թոշակների չնչին բարձրացումներով հարց չի լուծվում, քանի որ թանկացումների արդյունքում ապրանքների գները աստղաբաշխական թվերի են հասել, և մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Բացի այդ, ներկա գնաճային ճնշման պարագայում մարդիկ մի քանի ամիս էլ պետք է սպասեն, որ հունվարից աշխատավարձի ու թոշակի բարձրացում տեղի ունենա։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ այս վիճակում չնչին չափով աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն ուղղակի ծաղր են որակում։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական դրության փոփոխության համար արմատական քայլեր են պետք, այլապես շատ շուտով աղքատության մակարդակն այնպիսի չափերի կարող է հասնել, որ սոցիալական բունտը անխուսափելի կդառնա՝ ալիքի տակ քշելով այս իշխանություններին, որոնց վաղուց պետք է այս հասարակությունը քշած լիներ, առնվազն մեկուկես տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներում արդեն նման երևույթներ են նկատվում, տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ։ Անգամ զարգացած երկրներն են բախվում այս թեմային։ Օրինակ՝ այս օրերին Լոնդոնում և Բրյուսելում սոցիալական ուղղվածություն ունեցող ցույցեր ու գործադուլներ են տեղի ունենում։ Մարդիկ կոնկրետ պահանջներ են դնում կառավարությունների առաջ աշխատավարձերն էականորեն բարձրացնելու շուրջ, քանի իրենց կյանքը էականորեն թանկացել է։ Հայաստանում իրավիճակը ևս բարդ է, սակայն գյուղմթերքի արտահանման ու զբոսաշրջային սեզոն է, մեծ թվով ռուս ՏՏ մասնագետներ են եկել մեր երկիր, սոցիալական լարվածությունը որոշ չափով մեղմվում է, բայց աշնանից սկսած ծանր հետևանքները առավել ցցուն են ի հայտ գալու։

Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունները պետական պարտքն են անընդհատ բարձրացնում, ինչը մեծ բեռ է պետության համար, որի տակից հեշտ չէ դուրս գալ։ Իսկ վերջերս էլ իշխանության ներկայացուցիչները, արդարացնելով իրենց կողմից պարտքի ավելացման գործելակերպը, սկսել են ինքնագովությամբ զբաղվել, թե դոլարի իջնելուն զուգահեռ, պարտքի չափը ևս նվազում է։ Բայց հարցն այն է, որ դոլարի փոխարժեքը միշտ կայուն չէ, իսկ դրա բարձրացման հետ մեկտեղ իրավիճակը փոխվելու է։ Եվ եթե դոլարի դիրքերը շատ ուժեղանան, ապա պարտքի ծանրությունն ավելի մեծ կլինի։ Մի խոսքով, երկիրը կառավարվում է բացառապես ստով, կեղծիքով, մանիպուլ յացիայով ու շոուով: Իսկ տակը, ինչպես ասում են, բան չկա, դատարկություն է...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am