Անժելա Թովմասյանին կանչել են ԱԱԾ եւ բացատրություն պահանջել․ քրգործի համար հիմքեր են պատրաստում

Այսօր տեղեկատվություն էինք հաղորդել, որ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ քրեական գործ են պատրաստվում հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ, ՔՐ օրենսգրքի 226 հոդվածի, երկրորդ մասի առաջին կետով, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․․․․», որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 

Մեզ հետ զրույցում Անժելա Թովմասյանն ասաց․ «Ես քիչ առաջ մամուլից իմացա, որ պատրաստվում են գործ հարուցել։ Սա կարելի էր կանխատեսել, որովհետև մոտ 10 օր առաջ Արմեն Գրիգորյանի գործով ինձ ծանուցում էր եկել, որպես վկա հրավիրել էին ԱԱԾ։ Ես ներկայացա ու զրույցից մոտ 5-10 րոպե հետո հասկացա, որ իրականում ինձ այնտեղ հրավիրելը այդքան էլ կապ չունի Գրիգորյանի գործի հետ։ Այդ ընթացքում մեկ այլ ձայնագրություն միացրին, իսկ նրանց տված հարցերն այնպիսին էին, որ կռահեցի՝ իրականում խնդիրը իմ անձի հետ է կապված, թիրախում հենց ես եմ, սա շատ հստակ էր ինձ համար»։

«Շատ տարօրինակ ու զավեշտալի գործ էր։ Ես հիմա շատ չմանրամասնեմ, միայն կասեմ, որ փաստաբանս ինձ հուշել էր, որ հարցերին հնարավորինս քիչ պատասխանեմ։ Ինձ այդ ժամանակ զգուշացրին նաև, որ ես վկայից կարող եմ կասկածյալ դառնալ։ Նրանք փորձում էին այնպես անել, որ ես անպայման մեկնաբանեմ, սակայն ես միայն ասացի, որ դա իմ կողմից եղել է զուտ մի փոքր պատմական ակնարկ։ Եկեք սպասենք, տեսնենք՝ իրենք ինչ կանեն, դրանից հետո թե ես, թե փաստաբանս մանրամասն կանդրադառնանք։ Զավեշտն այն է, որ ուզում են ապացուցել, թե ես ինչ-որ մեկի արժանապատվությունն եմ վիրավորել, բայց պարզ չէ, թե ում։ Գործի ծիծաղելիությունը էլ ավելի ակնհայտ կդառնա, երբ որ սկսեն քննել գործը»,- ասաց Թովմասյանը։

Խմբագրի պնդմամբ՝ ինքն իշխանությունների թիրախում արդեն երկու ամիս է, ինչ հայտնվել է։ «Իմ անձի նկատմամբ տարբեր կողմերից ես ճնշումներ եմ նկատում։ Ի դեպ, գովազդների առումով ինձ ևս փորձում են ճնշել, իսկ տարբեր հարթակներում իմ նկատմամբ ճնշումների մասին, կարծում եմ, բոլորն են տեղյակ։ Գիշերը ուշ ժամին տևական ժամանակ առաջ մոտեցել էին մեր բնակարանին ու զանգը հնչեցնելով՝ հայտնել, թե ԱԱԾ-ից են։

«Հայելի» ակումբի վրա ուղիղ հարձակման մասին նույնպես չպետք է մոռանանք՝ ձվերով հարվածների մասին է խոսքը, որից հետո այդ գործը պարզապես ծածկադմբոց արեցին ու մեղավորները՝ «Հեղափոխության պահապանները», այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ամեն ինչ շատ պարզ է ինձ համար։ Փորձում են վախեցնել ինձ, սպառնալ։ Սակայն ես վստահեցնում եմ իրենց, որ սա անպատասխան չի մնալու, շատ տխուր ու ծանր վիճակում են շատերը հայտնվելու։ Ինքը խմբագիր է, իրականում շատ լավ հասկանում է՝ ինչի մասին եմ խոսում։ Ինձ համար անհասկանալի է ԱԱԾ-ի պահվածքը։ Երկիրը հանձնվում է, մենք սարսափելի վտանգների մեջ ենք, իսկ իրենք չգիտես՝ ինչով են զբաղված»,- հավելեց նա:

hraparak.am

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել «Ազդանշան Կրեմլին». Եվրոպական մամուլում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հստակ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի հետ Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը» Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am