Ես այս պահից հրաժարական եմ տալիս

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանն աներևակայելի արագ քայլերով հեռանում է ժողովրդավարական արժեքներից։ Փնթի բռնապետությունն այլևս իրողություն է։ Երկրի կառավարումը իրականացվում է բացառապես մեկ անձի քմահաճույքներով։

Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է՝ կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։

Այս իրավիճակում Դիմադրությունը չունի այլընտրանք. համախմբումը և հանուն հայրենիքի պայքարը միակ ճանապարհն է հայրենազրկումը կասեցնելու և դեպի ՀԱՅ ժողովրդի պատմական նոր արշալույս հասնելու համար։

Սա է իրական և միակ օրակարգը։

Հայը ունենալու է ինքնիշխան ապրելու իրավունք, արարելու և կայուն զարգանալու հնարավորություն։

Օրվա իշխանությունը փորձում է ամեն գնով թուլացնել իրենց ազգադավ ընթացքին հակադրվող դիմադրողականությունը։ Հիմա էլ, իրենց արշինով առաջնորդվելով, ընդդիմադիր քաղաքական ուժերին փորձում են լռեցնել՝ Ազգային ժողովում վարչական պաշտոններից զրկելով։

Չի լինելու։ Այսպիսով Դիմադրողականությունը ավելի մեծ թափ է ստանալու։

Պաշտոնը մեր համար նպատակ չէ։ Դա ընդամենը միջոցներից մեկն է հանուն հայրենիքի պայքարում։

Կարճ. պայքարելու ենք մինչև ՀԱՂԹԱՆԱԿ, որի համեմատ պաշտոնը, մանդատը ոչինչ են։

Իմ ազգին ծառայել եմ, այսուհետ ծառայելու են՝ ամեն օր ավելի մեծ նվիրումով, իմ ունեցած ողջ ներուժով, հնարավորություններով և ամենակարևորը՝ անկոտրում վճռականությամբ։

Իսկ հիմա, ի պատասխան օրվա իշխանության՝ մեզ լռեցնելու մեռելածին հերթական փորձի, հայտարարում եմ.

Ես այս պահից հրաժարական եմ տալիս Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

Աստված մեզ օգնական

Հաղթանակը մոտ է

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ հարատև է ․․․

ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 773 անգամ
Լրահոս
ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ` Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ Վարչապետին հավատարիմ եպիսկոպոսների այսօրվա հայտարարությունը Աճառյան–Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են Kia-ն և Honda-ն․ վերջինս շրջվել է․ վարորդներից մեկը լքել է դեպքի վայրը Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամի կոչը՝ 10-ը եպիսկոպոսներին Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան «Ի սկզբանե եղել է 5 անձից կազմված ցուցակ». ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ Փաշինյանի սարսափելի պատասխանը՝ անհետ կորածի ծնողին (video) Սամվել Ալեքսանյանի «Ալեքս ընդ Հոլդինգը» արտոնություն ստացավ Երեկ մենք խայտառակ տեսարանի ականատես եղանք․ Փաշինյա՛ն, պիտի հանդիպես այս ծնողներին․ ակցիա (video) Մոտ մարզերի դպրոցների ու մանկապարտեզների վրա թիվ է դրված. պարտադիր պետք է լինեն Մայր Աթոռում Այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Շարժվում ենք Մայր Աթոռ․ ի՞նչ է սպասվում 16։00-ին (video) Արցախ vs Պաղեստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով Եկեղեցին գրավելու աղետի մասին․ ի՞նչ կարող է անել Վեհափառը․ Նաիրի Հոխիկյան (video) Շիրակի արժանապատիվ քահանաները կազմակերպեցին տեղի ՔՊ-ական ջոջերի քաղաքական հոգեհանգիստը «Ժողվարչապետը» ԵՄ–ի հովանու ներքո պատրաստվում է ընտրակեղծիքների Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը Երևանում վիճաբանության ժամանակ հարևանուհին քիմիական նյութ է լցրել մեկ այլ կնոջ դեմքին Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Ալիևի պահանջով կա Հայ Առաքելական եկեղեցին քանդելու հրաման, պիտի լինենք Վեհափառի կողքին. թյուրքագետ Կա քաղաքացի Ալիևի պահանջով Հայ Առաքելական եկեղեցին քանդելու հրաման, պիտի լինենք Վեհափառի կողքին Ինչո՞ւ հենց Ռուբեն Վարդանյանը դարձավ Բաքվի հիմնական թիրախը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am