Ընդդիմադիր սպասելիքները սպասարկելը պատժելի չէ. Թագուհի Թովմասյանը գրություն կուղարկի պատգամավորների հարցով

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ «ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ» է հռչակել, այսօր խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել ու քննարկելու է ընդդիմադիր խորհրդարանականներին՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային մշտական հանձնաժողովի նախագահ, Անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Սա ոչ այլ ինչ է, քան հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, քանի որ ընդդիմադիր գործիչները քաղաքական ակնհայտ հետապնդման են ենթարկվում։

Պաշտոններից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագծերի իրավական հիմնավորվածության հարցերը թողնում եմ իրավաբան-մասնագետների դատին. որքանո՞վ է հիմնավորված արտահայտած մտքի կամ ունեցած բացակաների համար հետկանչման գործընթացը:

Բայց անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր մշտապես շեշտել եմ, որ կարելի է քննադատել ամենակոշտ կերպով, բայց երբեք չպետք է մտնել վիրավորանքի դաշտ, որն իրապես դատապարտելի է մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից։
Միաժամանակ հարկ է փաստել, որ ժողովրդավարական երկրում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը ձայն տվողը ժողովուրդն է, իսկ վարչական պաշտոններում թեկնածուների առաջադրման հարցը որոշվում է կոլեգիալ՝ քաղաքական որոշմամբ՝ հատուկ բանաձևերով: Հետևաբար ԱԺ վարչական պաշտոններից ընդդիմադիր պատգամավորների հեռացման քաղաքական որոշումը, որը կայացվել է իշխանական մեծաթիվ պատգամավորների անունից, դեռ չի նշանակում բացարձակ ճշմարտություն:

Կարելի էր քննարկել էթիկայի հանձնաժողովի ձևաչափով՝ մասնագիտական շրջանակներով ներկայացված խնդիրների ուսումնասիրման հնարավորությունը՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելու փոխարեն։

Այդուհանդերձ, որոշման նախագծերը շրջանառության մեջ են, և առավոտյան շտապ գրություններ եմ ուղարկելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և քաղաքական ազատությունները խրախուսող միջազգային բոլոր կազմակերպություններին: Աշխարհի շատ ժողովրդավարական երկրների ուշադրությունն եմ հրավիրելու քաղաքական ազատությունների սահմանափակման նման անթույլատրելի վարքագծի վրա:

Ընդդիմադիր մանդատով խորհրդարան մտած պատգամավորները չեն կարող «պատժվել» ընդդիմադիր գործունեության և հասարակության ընդդիմադիր սպասելիքները սպասարկելու համար:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Բանտում Եշեղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am