«Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իրականությունը մի քանի տարի առաջ ֆանտաստիկա կթվար նույնիսկ մեր թշնամիների համար…

Չորս տարի առաջ ներսից դրվեցին հայոց պետականության քանդման հիմքերը։

Նեոբոլշեւիզմի եւ պոպուլիզմի կանոնների համաձայն ՝սրանք սկսեցին պատերազմ ընդդեմ ազգայինի՝ հանուն գլոբալիստականի ու ապազգայինի:

Գալով իշխանության՝ նիկոլիստները թափով սկսեցին Եկեղեցու եւ հայկականության դեմ բռնաճնշումները։ Արդյունքում սրանց առաջնորդը հայտարարեց, որ «հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցներում , «հայոց լեզու» եւ «հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը համալսարաններում նպատակահարմար չէ։

Բայց այսքանով սրանք չբավարարվեցին եւ ԱԺ ամբիոնից իրականացրին տրանսգենդերության քարոզ։

Հաջորդ հարվածը հասցրեցին մեր հաղթանակներին ու հայտարարեցին, որ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հաղթանակը։ Սակայն այսքանով էլ նրանք կանգ չառան։

Նրանք զրոյացրին մեր բանակցային առավելությունը,հրաժարվեցին հայանպաստ ժառանգությունից ու հայտարարեցին,որ «կբանակցեն իրենց սեփական կետից »ու «ինչ պետք է,դա էլ կբանակցեն»։
Քիչ անց Ադրբեջանին ու նրա ղեկավարին հայտարարեցին «կառուցողական»։

Միաժամանակ հռչակեցին ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ,ինչպես նաեւ՝ նոր պատերազմ,նոր տարածքներ սադրիչ թեզերը։
Սահուն կերպով մեզ մտցրին պատերազմի մեջ,պատերազմով ու հազարավոր զոհերով հանձնեցին Արցախի 75 տոկոսը։
Բայց այստեղ նույնպես նրանք կանգ չառան։

Կեղծելով ամեն ինչ՝ սրանք Հայաստանի սահմաններից ներս թողեցին թուրքերին ։

Ավելին. դրական ազդակներ ստացան թուրքերից ու հայտարարեցին «խաղաղության օրակարգի» մասին,բայց հիմա պատերազմով շանտաժ են անում հայությանը։

Այս ամենի հետեւանքով մենք չունենք ինքնիշխան պետություն,որեւէ մեկը Հայաստանին «բանի տեղ չի դնում»,իսկ կապիտուլյանտ իշխանությունն անվերջ զիջելով բերում է նոր կապիտուլյացիայի։
Իսկ ի՞նչ է անում հասարակությունը։

Մի մասն ընդվզում է, մի մասն անտարբեր է, իսկ մյուս մասը չի ուզում «նախկիններիս» վերադարձը։ Նախկիններին դեմ է քվեարկում ու չի հասկանում, որ կողմ է քվեարկել Ալիեւին ու Էրդողանին։

Ե՞րբ պետք է հասկանաք, որ պաշտպանում եք ոչ թե խաղաղությունը, այլ ազգային նվաստացումն ու թուրքական գերությունը։

Այդ նախկիններն են/ երեք նախկին նախագահների գլխավորությամբ/ հաղթել թուրքերին ու Հայաստանը պետություն դարձրել։

Իսկ նիկոլիզմը Հայաստանը դարձնում է «թուրքական վիլայեթ»։

Հ.Գ. Ասում է մանդատից ու պաշտոնից կզրկենք։

Կապիտուլյանտներ, դուք խլել եք 5.000 կյանք, Շուշի, Հադրութ, Թալիշ ու Դադիվանք։

Ի՞նչ մանդատ, արա…»։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Մենք իրավունք ունենք «ոչ» ասել Ուկրաինային տրամադրվող վարկին․ Օրբան Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ոչնչшցրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. Չերնամորյան Իսրայելը հшրվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն Աքլորակռվի ժամանակը չէ, Հայաստանը ստրկացված է․ Աշոտյան Ճապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները, ինչպիսիք են hարձակումները հարևան երկրների վրա. Սանաե Տակաիտի Իրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը. QatarEnergy-ի գործադիր տնօրեն Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am