Միակ հույսը դոլարի կուրսն է․ Տիգրան Խաչատրյանը տարօրինակ բաներ է խոսել


Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2023 թվականին եւ հաջորդող երկու տարվա հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը:

Նրա խոսքով՝ սա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման եւ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում:
«Մեր նախնական գնահատականով՝ հարկաբյուջետային քաղաքականության բարձրացման ցուցանիշերն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022թ.-ի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում:

Մասնավորապես՝ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է եւ չի գերազանցի ՀՆԱ 60%-ը՝ սահմանված 60,2%-ի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23,4%-ը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է:

Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին եւ ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3%-ը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նա նշել է, որ այս տարվա 5 ամսվա արդյունքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10,2%, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7% աճով:
Պարտքի նախատեսվածից արագ նվազելու կանխատեսումը,մեղմ ասած տարօրինակ է։ Թերևս Տիգրան Խաչատրյանը հույս ունի, որ դոլարի փոխարժեքի անկման միտումը կշարունակվի և կդառնա մշտական՝ պահպանելով մեկ դոլարի դիմաց ներկա պահին գործող 410 դրամ փոխարժեքը։ Հաշվի առնելով, որ ՀՀ արքաին պարտքը հիմնականում դոլարային է՝ նման սցենարի դեպքում արտաքին պարտքի բեռը՝ դրամային արտահայտությամբ կթեթևանա։ Տիգրան Խաչատրյանի տնտեսական կանխատեսումը հենց այս հաշվարկի վրա էլ կառուցված է։ Բայց այստեղ մի շատ նուրբ պահ կա․ իսկ ինչ են անելու ֆինանսների նախարարությունն ու կառավարությունը, եթե հանկարծ դոլարի փոխարժեքը վերադառնա նախկին սահմանաչափին։
Ըստ նախարարի՝ արդեն 2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը: Մասնավորապես, 2023 թվականի հունվարից նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ՝ ներկա 68 հազարի փոխարեն։

2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ:
Հայկ Դավթյան

դիտվել է 2262 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am