Պուտինի ուժգին մուտքը Հարավային Կովկաս

Ռուսաստանը, որը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ սրված հարաբերությունների պայմաններում շարունակում է կոշտ քաղաքականություն ցուցադրել` չի սահմանափակվում միայն այս «ճակատում» իր մասին հիշեցնելով ու ազդեցության հետ հաշվի նստելու պահանջ ներկայացնելով: Հուլիսի 30-ին Վրաստանում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց նաև Հայաստանն է մասնակցում: Զորավարժությունների անցկացման փաստն, ինչպես երևում է, նյարդայնացնում է Մոսկվային, որը պատասխան քայլերի է դիմում: Մոսկվայի քաղաքականությունն առաջիկայում ևս, ինչպես երևում է, մեր տարածաշրջանում մնալու է որպես ուժի և ազդեցության դիրքերից հանդես եկողի քաղաքականություն: Օրերս Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին նշել է, որ ռուսական սողացող ագրեսիային միջազգային հանրության արձագանքը մնում է անբավարար: Նախօրեին կայացած ճեպազրույցում Գիորգի Մարգվելաշվիլիի տեսակետը ներկայացրել է նրա մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն, անդրադառնալով օկուպացիոն գոտում քաղաքացիական անձանց կամավոր պարեկության հարցին: Մարգվելաշվիլին զգուշացրել է, որ մյուս կողմում գտնվող ուժը մշտապես սադրանքների է դիմում, վերջին շրջանում ակտիվացել են շփման գծի արգելափակոցները Վրաստանի տարածք խորացնելու գործողությունները, և դա կատարվել է զորավարժությունների ֆոնին, որ Ռուսաստանը անցկացնում է Վրաստանի օկուպացված տարածքներում: Հարավային Օսիայում Ռուսաստանը մեծ զորավարժություն է սկսել՝ ներգրավելով շուրջ 16 հազար զինծառայողների և 4 հազար միավոր զենք-զինտեխնիկա: Վրաստանի կառավարությունը այս զորավարժությունը համարում է 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի ևս մեկ խախտում: Վրաստանի կառավարությունում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին լրագրողներին ասել է, որ նման մանևրները վտանգ ու սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի և Եվրոպայի համար: Ավելի վաղ «Ռեզոնանս» թերթը գրել էր, որ Կարապիլա գյուղի մոտ Բաքու-Սուփսա նավթատարը հայտնվել է վարչական սահմանի մյուս կողմում: Վրաստանի ներկայիս իշխանությունները դրա համար մեղադրում են նախկին իշխանություններին: Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Ռեզոնանս»-ին ասել է, որ վարչական սահմանները որոշվել են նախկին իշխանությունների կողմից՝ անձամբ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով: «Օկուպանտները հիմա այդ սահմանին արգելափակոցներ են դնում, և սահմանի մեջ է ընկում նաև նավթատարը, բայց կա նաև այլընտրանքային տարբերակ, որն ի սկզբանե մշակվել էր», - ասել է Սեսիաշվիլին՝ նշելով, որ դա մեծ սպառնալիք չէ: «Ամենամեծ սպառնալիքն այն է, որ մեր տարածքը օկուպացված է և այնտեղ ռազմակայաններ են տեղակայված», - նշել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը: Նկատենք, որ օրերս տեղեկություններ ի հայտ եկան, ոչ ռուսական ուժերը հարավօսական Կարապիլա գյուղի մոտ «զավթել» են Բաքու-Սուփսա նավթատարի մի հատված։ «Ռեզոնանսին» նշել էր, որ այդ կերպ առաջ է հրվել Վրաստանի հետ Օսիայի սահմանը։ Փաստը հաստատվել էր Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը։ «Մենք շատ խիստ ենք գնահատում այդ փաստը, ինչպես և բոլոր նախորդները։ Մենք գործընկերների հետ աշխատում ենք այդ գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Առաջին հերթին, դա սադրանք է, և շատ կարևոր է այդ գործողությունը միջազգային հանրության հետ դադարեցնելը»,-ասել է ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am