Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրնիբուն ու տքնաջան աշխատելու իմիտացիա ստեղծող Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իրականում քաղաքապետարանի աշխատանքից մեծ հաշվով տեղյակ չէ: Ինչքան էլ տեսախցիկների առջեւ բարկանում ու մատ է թափ տալիս, թե դժգոհ է թաղապետերի, քաղաքապետարանի տարբեր վարչության աշխատակիցների գործունեությունից, դրանից մայրաքաղաքի հիմնախնդիրները՝ աղբահանությունը, կանաչապատումը, տրանսպորտային ցանցի կարգավորումը, վերջնական լուծում չեն ստանում:

Մամուլը շատ է գրել, որ, Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան, որոնք իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ են: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, օրինակ, քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նախկին փոխվարչապետ, քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանի, մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացուցիչներն են: Քաղաքի կառավարման հարցերում այժմ իր ակտիվ դերակատարումն ունի նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արամ Հարությունյանը, որն, ի դեպ, մեր տեղեկություններով, գովազդներով զբաղվող ընկերություն ունի (դրան առաջիկայում դեռ կանդրադառնանք): Նա նոր Հայաստանի նոր Միքայել Մինասյանն է հավակնում դառնալ: Արայիկ Հարությունյանի եղբայրը քաղաքապետարանում արդեն իսկ ներկայացուցիչ-ընկերներ ունի՝ ի դեմս իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանի, Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանի: Վերջինիս, որ քաղաքապետարանի պարետի որդին է, այժմ ցանկանում են ավելի յուղոտ պաշտոնի տեղավորել՝ նշանակելով Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն պետ:


Գարեգին Խաչատրյանը (Պոլիտեխնիկն է ավարտել) ճարտարապետ չէ, ու որպեսզի Խաչատրյանի նշանակումն այդ պաշտոնին առավել քան անարգել անցնի, վարչության պետի պաշտոնի անձնագիրը փոփոխվել է, համապատասխանեցվել պարետի որդու կրթական ու մասնագիտական չափանիշներին: Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե մարդիկ են հարմարվում պաշտոնին ու դրան հասնելու համար ճանապարհ անցնում, այլ պաշտոնները՝ մարդկանց՝ ըստ ՔՊ պրոֆեսիոնալիզմի: Ի դեպ, ոչ միայն այս պաշտոնի անձնագրից, այլեւ Երեւանի քաղաքապետարանից առհասարակ հանվել է ճարտարապետի պահանջը. դրա վառ ապացույցն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը գլխավոր ճարտապետ չունի: Տեղեկության մասով նաեւ քաղաքապետարանից մեկնաբանություն խնդրեցինք, բայց երկու օր սպասեցնելուց հետո մեզ այդպես էլ չարձագանքեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am