Զգուշացեք.ՊԵԿ-ը գալիս է

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ հանդիպումներ են սկսվել հարկային տեսչությունների բոլոր ծառայությունների հետ, որոնց նպատակն է ամփոփել հարկային ստվերի վերհանման և կրճատման ուղղությամբ առաջին կիսամյակի արդյունքներն, այդ թվում՝ նախանշելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն առաջիկա 6 ամսվա ընթացքում: Նախորդ ամիսներին ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում: 100 մլն և ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի մեկից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը. «Առաջարկելու ենք, որպեսզի հարկ վճարողները կամավոր ներկայացնեն ճշտված հաշվարկներ և վճարեն նախորդ 6 ամսվա ընթացքում չվճարված հարկերը: Հակառակ դեպքում, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաև հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները և ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաև քրեական գործեր հարուցելու»,-մատնանշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան: Մինչև 100 մլն շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է: Կարեն Բրուտյանի խոսքով՝ այս դեպքում կոմիտեն հետևելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով. «Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետևելու դեպքում հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»: Ի տարբերություն ռիսկային հարկ վճարողների՝ բարեխիղճ տնտեսվարողները մտահոգվելու առիթ չպետք է ունենան: Առաջիկա ամիսներին ՊԵԿ վարչարարության հիմքում նաև օրենսդրական սողանցքների՝ իրական հարկային պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն ընձեռող իրավական մեխանիզմների բացառումն է: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am