ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց «Առավոտ»-ի հետ զրույցում Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը համարում է, որ ՊՊԾ գնդի գրավումը «շատ վտանգավոր արարք էր»:
«Առաջին օրն տղաներին ասել եմ` էս ի՞նչ եք արել… Ասել են` մենք պետք է վստահության կառավարություն ստեղծենք, միջանկյալ, ժամանակավոր կառավարություն եւ այլն… Ասել եմ լավ, եթե վաղը Գյումրիում 60 հոգի զինվեն, ձեր իշխանությանն անվստահություն հայտնեն, զինված ապստամբություն անեն, ինչը դուք եք ասում, պիտի հրաժարական տա՞ք… Հետո 124, հետո 248 հոգի զինվեն, գան… Էս մարդիկ չեն հասկացել` ուր են գնում, ինչի են գնում:
Հասարակությունը պետք է իմանա, որպեսզի բոյկոտի նմանատիպ բաները: Չի կարելի հերոսացնել նրանց, ամոթ է: «Սասնա ծռերի» խմբի անդամների կատարածը շատ վտանգավոր արարք էր», նկատեց պարոն Բալասանյանը:
Եթե բնութագրենք «Սասնա ծռերի» արարքը, ի՞նչ էր` զինված ապստամբությո՞ւն, ընդվզո՞ւմ, ահաբեկչությո՞ւն, հարցրեցինք պարոն Բալասանյանին: «Ըստ իս ահաբեկչություն է», պատասխանեց նա:
Վիտալի Բալասանյանի հետ ՊՊԾ գնդի գրավման թեմայով զրույցի մանրամասները կարդացեք հուլիսի 27-ի տպագիր «Առավոտ»-ում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը