Դե-ֆակտո իշխանությունները համաձայնել են թշնամիներին տրվող ճանապարհի շուրջ

«Հայկական ալիքը» գրում է. «Ռուսական «Իզվեստիյա» լրատվականը հայտնում է, որ Ռուսաստանն օգնել է Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված, մնացել է միայն համաձայնեցնել 6-կիլոմետրանոց մի հատված։ Ըստ լրատվականի՝ այս մասին հայտնել է բարձրաստիճան տեղեկացված աղբյուրը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն վաղուց՝ դեռ նախորդ տարվա աշնանից, համաձայնության են եկել դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ։ Ավտոմոբիլային ճանապարհի հարցում Երևանում երկար դադար են վերցրել։ Բայց հունիսի 3-ին՝ փոխվարչապետերի վերջին հանդիպման ժամանակ, կարողացել են համաձայնեցնել ապագա ճանապարհի երթուղին՝ բացառությամբ 6-կիլոմետրանոց բացակայող հատվածի։ Այնտեղ լեռներ են, և ռուսական «Ավտոդորը» այնտեղ ուղարկում է մասնագետներ, որպեսզի նրանք առաջարկեն պարզ ինժեներական լուծում»։

Հայկական կողմից ճանապարհն անցնելու է Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածի վրա, ըստ աղբյուրի, գործարկվելու են հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչև 1992 թ․ հայկական տարածքով կապել են Նախիջևանը և Կովսականը (ներկայումս ժամանակավորապես օկուպացված Ադրբեջանի ԶՈՒ կողմից)։ Ըստ աղբյուրի՝ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացն այն բանից հետո, երբ Բաքուն այս տարվա մարտին հուշագիր է ստորագրել Թեհրանի հետ Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհն իրանական տարածքով անցկացնելու մտադրության վերաբերյալ։

Նշենք, որ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետերի համանախագահությամբ կայացած աշխատանքային խմբի նիստի արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության հայտարարության մեջ չի նշվում որևէ կոնկրետ երթուղու մասին։ Միայն նշվում է, որ «հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ»[1]։

Երեկ՝ հունիսի 28-ին, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, և որ մի շարք հարցերում՝ հատկապես կապված սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի հետ, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել դիրքորոշումները[2]։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ դե-ֆակտո նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Մեղրիով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ տրամադրելու վերաբերյալ քննարկումներին։ Խաչատուրյանը նշել է․ «Ըստ մեզ՝ Ադրբեջանի ցանկությունը Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհն է։ Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց այսօր տեսականորեն, նույնիսկ՝ պրակտիկորեն հնարավոր չէ դա իրականացնել․ բարդ տեխնիկական խնդիր է։ Նրանք այդպիսի պատկերացում ունեն։ Մենք նույնիսկ դրան էլ դեմ չենք, բայց մենք ասում ենք՝ մինչև այդ գործող ճանապարհ կա՝ Անգեղակոթ-Բիչենեքը (Բջնակ – խմբ․)»,- նշել է նա։

Խաչատուրյանի վստահեցմամբ՝ «միջանցքի» հարց ընդհանրապես չի քննարկվում՝ ինչպես ռուս, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ․ «Այդ հարցը քննարկման ենթակա չէ մեր կողմից»։

Ակնհայտ է, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում բանակցությունների ընթացքում, և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց։ Մինչ դե-ֆակտո հայկական կողմը պնդում է, որ միջանցքի մասին խոսակցություն լինել չի կարող, քանզի դա կարմիր գիծ է Հայաստանի համար, իսկ ավտոմոբիլային ճանապարհների շուրջ ընդամենը «մտքերի փոխանակում» է տեղի ունեցել, մամուլից պարզ է դառնում, որ կողմերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 10-ից սկսած՝ հայ և օտարերկրյա անկախ փորձագետներն ահազանգում են, որ Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող տարածքն ապագայում որպես ենթակառուցվածքային մահակ է օգտագործվելու թշնամական երկրների կողմից Հայաստանին լիովին ինքնիշխանությունից զրկելու և զավթելու համար»։

 

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am