Պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը պարզվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվ էին գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որտեղից 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Ֆելիքս Պետրոսյանն ու Արման Ունուսյանը։ Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արմեն Պետիկյանի գլխավորությամբ։

Թե ինչն էր եղել պայթյունի պատճառը, պարզվում էր։ Ոստիկանությունը պարզում էր վիրավորների ինքնությունը։

 

դիտվել է 600 անգամ
Լրահոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից. Times Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է Անդրեասյանը առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. հայտարարություն Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը ՔՊ-ն բյուջեն փորձում է համալրել՝ քաղաքացիներին տուգանելով. Արշակ Սարգսյան Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am