Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։

Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների նկատմամբ մի կես գրամ բարոյականություն պետք է ցուցաբերեր եւ էթիկայի կանոնները չխախտեր, քանի որ այդ նույն գործընկերները կարող են հազար ու մի պատմություններ հիշել, թե ինչպես է նա պահել իր թերթը եւ համագործակցել տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների հետ:


Ասենք, օրինակ, կարող էին հիշեցնել, թե ինչպես են նախկին իշխանությունները՝ 1998 թվականից սկսած, երբ Աշոտ Բլեյանի հետ հիմնադրեց «Օրագիր» թերթը, որը հետո դարձավ «Հայկական ժամանակ», ամեն հարցում օժանդակել նրան։ Ով է նրան աջակցել եւ ինչպես:

Ասենք, օրինակ, կարող են հիշեցնել, որ 1998-ին թերթի հիմնադրման հարցում կարեւոր դերակատարում է ունեցել ներքին գործերի նախկին նախարար, ապա Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Խմբագրության տարածքը, որը գտնվում էր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասում, Աշոտ Բլեյանի տարածքն էր, բայց հետո ՀՀՇ-ական ու հետհհշական իշխանությունների թեթեւ ձեռքով այն դարձավ Նիկոլի անձնական սեփականությունը:

«Օրագիրը», որը տպագրվեց մինչեւ 1999 թվականը եւ դատական պրոցեսների արդյունքում` Սերժ Սարգսյանի ձեռքով արգելվեց, Նիկոլ Փաշինյանը գտավ չհրապարակվող մի թերթ` «Հայկական ժամանակը», եւ դրա փաստաթղթերը վերցնելով, դարձրեց իրենը: Իսկ «ՀԺ»-ն ժամանակին պատկանում էր Էդվարդ Եգորյանին, Պետրոս Մակեյանին եւ մի խումբ մարդկանց, խմբագիրն էլ քոչարյանական թիմի ներկայացուցիչ Երվանդ Բոզոյանն էր:

«ՀԺ»-ի հիմնադիրները սիրահոժար հրաժարվեցին իրենց փայաբաժիններից, Փաշինյանը թողեց միայն Պետրոս Մակեյանին, ով այսօր դաժանաբար քննադատում է նրան` սխալ պահվածքի եւ ընկերներին դավաճանելու համար: Այս փոփոխության արդյունքում ընկերների ու թերթի հիմնադիրների թվից դուրս է թողնվում Աշոտ Բլեյանը, որն ամեն ինչ արել էր, որ 98-ի նախագահական ընտրություններում իր շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեփական թերթն ունենա:

Դժվար ժամանակներ էին` թերթը եկամուտ չէր բերում, հայտնի չէր, գովազդ, որպես այդպիսին, չկար` միակ ձեւը բարեգործների հետ հույս կապելն էր. Վանո Սիրադեղյան, Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, հետագայում` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան եւ շատ ուրիշներ:

Այդ ընթացքում իր ճարպկության եւ հարաբերություններ կառուցելու, տեղն եկած տեղը` «բոչկա գլորելու» շնորհիվ թերթը կայացնում է, անգամ կարողանում է պետական տարածքում գտնվող խմբագրության մի սենյակն ընդլայնել` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդառաջում է եւ խմբագրությանը հարակից սենյակն էլ է նրան տալիս: Ընդ որում, տարիներ շարունակ ո՛չ գույքահարկ, ո՛չ վարձավճար «ՀԺ»-ն չի վճարել։

Ավելի ուշ, երբ ՀՀԿ կարկառուն «թալանչիներից» Գագիկ Բեգլարյանը դառնում է Երեւանի քաղաքապետ, նա եւս օգնում է Նիկոլին տարածքի սեփականաշնորհման հարցում։ Հիմա, ճիշտ է` թերթը չի տպագրվում, կայքում էլ մի քանի հոգի են աշխատում, բայց քաղաքի կենտրոնում թանկ սեփականություն է` անշարժ գույք, որը երեւի Մարիամիկի օժիտն է լինելու։

Բազմաթիվ այլ դրվագներ էլ կարող են հիշեցնել իր գործընկեր խմբագիրները Նիկոլ Փաշինյանին, որոնցից մեկի մասին հրապարակավ հայտարարեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, թե ինչպես է շանտաժով իրենից գումար կորզել, եւ ինչպես են տարիներ շարունակ Արման Սահակյանին պատկանող «Պրես ստենդ» ընկերության հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի անվերադարձ վաճառքի պայմանագիր ունեցել։

Նիկոլ Փաշինյան խմբագրի եւ «ՀԺ»-ի ստեղծման մասին փորձեցինք զրուցել Փաշինյանի երբեմնի ընկեր Աշոտ Բլեյանի հետ։ Սակայն նա, լսելով մեր հարցը, սարսափած հայտարարեց, որ ինքը 1999-ին նստել է բերդում եւ ելնելուց հետո հիշողության կորուստ է ունեցել. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ 1999-ին, երբ գործուղում գնացի քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո իմ ուղեղում հիշողության մի հատ մեծ արխիվ ջնջվել ա, եւ ես լիքը բաներ հիշում եմ շատ պայմանական»։ Պայմանականն էլ բավարար է։ «Ես ճշգրիտ մարդ եմ, ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ եւ չեմ խուսափում պատասխաններից։ Եթե ես չեմ ուզում պատասխանել, ես ասում եմ՝ չեմ ուզում պատասխանել»,- ասաց Բլեյանը` նորից հիշողության կորստի մասին նշելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 944 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am