Ինչու է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարած ու 5.5 տարվա ազատազրկման ենթարկված Աշոտ Առուշանյանը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Նա Փաշինյանի թիմակից, ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականն է:

Մինչեւ օգնական դառնալը Առուշանյանը, հիշեցնենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, բայց ավելի յուղոտ պաշտոնի անցնելուց առաջ ավագանու մանդատից հրաժարվել է: Դեռեւս 2015-ին դատապարտված Առուշանյանը ո՞ր արժանիքի համար է աշխատանքի անցել վարչապետի աշխատակազմում: Այդ ի՞նչ յուրօրինակ առանձնահատկություններ ունի, հանուն ինչի էլ իշխանությունը որոշել է նրան պաշտոն տալ: Հարցերը «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության լրատվական վարչությանն էր ուղղել, բայց, ձեռագրին հավատարիմ, կառավարության լրատվական ծառայությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջը չկատարելով, սահմանված ժամկետում չպատասխանեց մեր հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթը կառավարությունից ցանկանում էր իմանալ, թե նախկինում դատվածություն ունեցող անձն այժմ ի՞նչ գործառույթ է իրականացնում գործադիրում ու ի՞նչ լիազորություններով է անընդհատ հանդիմանում կառավարության ենթակայության տակ գործող այս կամ այն գերատեսչությանը: Ինչո՞ւ է խորացել ՀՀ տեսչական մարմինների գործունեության մեջ, ինչո՞ւ է մի շարք տեսչական մարմիններից գրավոր բացատրություններ պահանջել տարբեր որոշումների մասով: Եւ ամենակարեւորը՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործունեության մեջ ի՞նչ է փնտրում Առուշանյանը: Իհարկե, չենք բացառում, որ գուցե ազնիվ նպատակներով է վարչապետի աշխատակազմ գնացել եւ, օրինակ, ցանկանում է տեսչական մարմինների կասկածելի գործառույթները ստուգել ու դաշտը մաքրել կոռուպցիայից:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am