Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի նպատակը

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի նպատակը


1. Սրբագրել իր իսկ արած այն հայտարարությունը՝ «․․․նույն արդյունքը կլիներ առանց զոհերի և պատերազմի»», բայց որն ինքը չի արել՝ հիմնավորելով, թե ինչու չի արել, ինչը մեղմ ձևակերպմամբ հանցավոր անգործություն է։


2. Նշաձողի իջեցման մասին հայտարության արդարացումը։ Իր ոճով անցավ մանիպուլյացիայի, թե նշաձողի իջեցումը սկսվել է 1993 թ-ից, 1996թ-ի Լիսաբոնով, և այդպես շարունակվել է մինչև 2016թ-ի օգոստոս ամիսը՝ թիրախավորելով իր հովանավորներին՝ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ շեղելու և իբր բացառելու իրենց համագործակցությունը։

3. Բարձրաձայնել և նախապատրաստել իր հպատակներին՝ բանավոր պայմանավորվածության արդյունքում հերթական տարածքների հանձման մասին՝ Բերդձոր, Աղավնի։


4. Բանակ չենք ունեցել, եղել է դավաճանների որջ, որով փորձում էր հիմնավորել, թե իրենց իշխանությունն ի՞նչ կարող էր անել՝ չհասկանալով որ դավաճաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ ստեղծվում է բարենպաստ միջավայր, մասնավորապես՝ իշխանության չգոյության պատճառով։

5. Սեփականության վերաձևումը և նորացված կոռուպցիոն համակարգի քողարկումը որդու «պրոլետարիատի բանվորի»» քողի տակ։

Եվ այդ ամենն արվում է ժողովրդին պատերազմի վերսկսման սարսափի մեջ պահելով, մասնավորապես՝ ասելով, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են նոր պատերազմը լեգիտիմացնելու համար։

Եթե այդպես է, ինչու՞ ես շարունակում հասարակությունը պառակտել, Արցախը օտարել, սփյուռքը անտեսել, ինչու՞ ոչ մի քայլ չի արվում սպասվող պատերազմին դիմակայելու համար, ինչպես չարվեց 44-օրյա պատերազմից առաջ, ավելի ճիշտ արվեց հակառակ՝ բանակը զենքով մատակարարելու փոխարեն իրականացրեց «ելակի»» օպերացիան, ՍՈՒ ինքնաթիռներ գնվեց առանց հրթիռների՝ սելֆի անելու համար, անհայրենիք ջահելներին օրենքով, կոռուպցիոն ճանապարհներով պարգևավճարներով սնելով, ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելով, իսկ ինքը շարունակում էր մայմունությունները՝ քյալա ու բրդուճ ուտել։

Պետրոս Մակեյան

  «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 723 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am