«Փաստ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Մանանդյան 29/73 հասցեում գտնվող «Էս-Վի» հյուրանոցում: Մի խումբ մարդիկ մուտք գործելով հյուրանոց, հարձակվել են աշխատակիցների վրա, նրանց ուժով դուրս շպրտել շենքից ու գրավել հյուրանոցը:
«Զորախմբի» գրոհը ղեկավարել է Ոստիկանությունից ժամանակին հեռացված գնդապետ Վարազդատ Ադամյանը (նա համակարգից հեռացվել էր Թամամյանի «գործով»): Արդեն մեկ շաբաթ է, ինչ անօրինականորեն Ադամյանը աշխատեցնում է հյուրանոցը: Հյուրանոցի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ իրենք զանգահարել և դեպքի մասին տեղյակ են պահել և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության «թեժ գծին», սակայն ոչ ոք մատը մատին չի տվել:
Նշենք, որ հյուրանոցի տերը մեկ ուրիշ Վարազդատ է՝ անհատ ձեռներեց Վարազդատ Մանուկյանը: Թե Վարազդատներն ինչ խնդիր են ունեցել, հայտնի չէ, բայց որ հյուրանոցը գրավվել է գնդապետի կողմից և այս պահին անօրինականորեն աշխատում է՝ փաստ է: Փողոցում հայտնված աշխատակիցները չգիտեն՝ ումից օգնություն խնդրեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը