«Երեկ սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստն էր և այնտեղ ՀՀ նախագահից ԿԳՆ-ին կա երկու հանձնարարական։Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդմանը», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այն -ամանակ,երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ Կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցում էր, որ պատրաստ են:
«Բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով:Եթե դեմ չեք, ձեր հանձնարարականի մեջ դա էլ ներառվի», - ասաց նախարարը:
«Շատ լավ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը