ԱՄՆ-ի Կոնգրեսն իր ձեռքը վերցրեց Ռուսաստանի պատժամիջոցների հարցըԱմերիկայի Ձայն
Ռուսաստանն, Իրանը եւ Հյուսիսային Կորեան Կոնգրեսից կոշտ ազդակ ստացան:
«Այս երեք երկրների վարչակարգերը սպառնում են ԱՄՆ-ի կենսական շահերին եւ ապակայունացնում հարեւաններին», – նշում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը:
Երեք պետությունների դեմ տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ սահմանելուց բացի, օրինագիծը նախազգուշացում է նաեւ նախագահ Թրամփին:
«Եթե նախագահ Թրամփը ցանկանում է գոլֆ խաղալ իր մտերիմ Պրն. Պուտինի հետ, ապա Կոնգրեսը Պրն. Պուտինին մտադիր է պատժել», – նշում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր դեմոկրատ Էլիոտ Էնգելը:
Ռուսաստանի եւ նախագահ Թրամփի թիմի միջեւ հնարավոր կապերի հետաքննության համատեքստում Կոնգրեսի այս որոշումը հազվադեպ քայլ է:
«Սրանով սահմանափակում է դրվում նախագահ Թրամփի վրա, իսկ ոչ մի նախագահ չի ցանկանում զրկվել պատժամիջոցներ հանելու իրավունքից», – ասում է Վուդրո Վիլսոնի Կենտրոնի վերլուծաբան Ուիլիամ Պոմերանցը:
Վերլուծաբանների կարծիքով, Կոնգրեսի որոշումը զրկում է Միացյալ Նահանգներին դիվանագիտական ճկունությունից:
«Օրենքի ուժ ստացած պատժամիջոցների արդյունավետությունը նվազում է», – ասում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Սթիվ Փֆայֆերը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը