Հրապարակը գրում է.Հյուսիսային պողոտայում Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել՝ «Սիրիր մերձավորիդ» խորագրով: Փոքրիկ սեղանին դրված Արթուր Սարգսյանի լուսանկարը շրջապատել էին հացով եւ քաղցրավենիքով։ Միջոցառումը նվիրված էր Հաց բերողին եւ մասամբ՝ «Սասնա ծռերին»: «Հաց բերողի կողմից»,- ասում էին կանայք եւ հյուրասիրում մարդկանց՝ պատմելով Արթուրի պատմությունն անտեղյակներին: Հյուրասիրվում էին նաեւ արտասահմանցիները, որոնց համար անգլերեն թռուցիկներ էին պատրաստել միջոցառման գաղափարախոսության մասին: «Հաց բերողը հերոսաբար ներխուժեց «Սասնա ծռեր» հերոսների կողմից հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գունդ։ Անտեսելով մինչեւ ատամները զինված ոստիկանական ուժերին եւ գունդը շրջափակած ռազմական տեխնիկան՝ հաց հասցրեց այնտեղ գտնվող ապստամբներին»,- բարձրախոսով հայտարարեց Սյուզան Սիմոնյանը՝ ելույթի վերջում ընդգծելով․ «Հաց բերողին սպանեցին»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը